Կիրակի երեկոյան Մինսկում սկսված հորդառատ անձրևի հետևանքով հանգել է Հաղթանակի այգու Անմար կրակը: Այս մասին հայտնում է rusnovosti.ru-ն:
Ինչպես նշվում է՝ դրանից հետո ոստիկանության աշխատակիցները սահմանափակել են հուշարձանի հասանելիությունն ու զանգահարել գազային ծառայություն: Ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի մատակարարումը հուշարձան: Տեղումների ավարտին գազամատակարարումը վերականգնվել է, իսկ «Մինգազի» աշխատակիցը կրակը վառել է լուցկու և թերթի կտորի օգնությամբ:
Ականատեսների խոսքով՝ տարածքում գազի սուր հոտ է զգացվել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Անմար կրակը հանգած է մնացել մոտ կես ժամ:










































