Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 48-ամյա ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդը 10-րդ ռաունդում տեխնիկական նոքաութով պարտության մատնեց 46-ամյա դանիացի Բրայան Նիլսենին:
Երրորդ ռաունդում Նիլսենը, որը 2002 թվականից ի վեր չէր մենամարտել, նոքդաունի ենթարկվեց: Իսկ 10-րդ ռաունդում ռինգի անկյունում հայտնված Նիլսենը բազմաթիվ հարվածներ ընդունեց Հոլիֆիլդից, և մրցավարը որոշում կայացրեց դադարեցնել մարտը` հաղթանակը շնորհելով ամերիկացուն: