Երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իշխանության գլուխ եկավ, Գերմանիան անմիջապես մեծ հույսեր կապեց կապեց: Սակայն ԱՄՆ նախագահը գերմանացիների համար հիասթափություն է դարձել: Այս մասին գրում է Der Spiegel-ը:
Ըստ պարբերականի՝ Օբաման հանդիսավոր բառերի մարդ է, որոնց գործեր չեն հետևում: Bild թերթում նա գովել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունը փախստականների նկատմամբ: Սակայն ԱՄՆ-ը ընդունել է ընդամենը մոտ 2500 փախստական Սիրիայից: Այս տարի կլինի ևս 10 000 մարդ: Այս մասին Օբաման հայտարարում է երկրում, որն անցած տարի 1 մլն մարդու է ընդունել՝ վտանգելով իր քաղաքական կայունությունը:
Der Spiegel-ն ընդունում է Օբամայի քաղաքական հաղթանակները՝ Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը, Իրաքից և Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, Կուբայի հետ հարաբերությունների նորմալացումը: Սակայն նրա պարտություններն էլ պակաս չեն կշռում՝ Գուանտանամոյի բանտը փակված չէ, հարվածային անօդաչուների կիրառմամբ պատերազմը ոչնչացնում է անմեղների, ԱՄՆ-ը աշխարհը ենթարկում է տոտալ վերահսկողության: Օբամային չի հաջողվել հաղթահարել նաև ազգային խնդիրները, այդ թվում՝ հասարակության անջատվածությունը, սոցիալական անհավասարությունը, բժշկական ապահովագրության համակարգի անհաջող բարեփոխումը:
Օբաման աշխարհն ավելի լավը չի դարձրել, գրում է պարբերականը: Եվ եթե բարոյականությունը կապիտալն է, որ ունեն պետությունները, ապա ԱՄՆ-ը սնանկ է: