«ՉելսիЧелси попытается заполучить хавбека мадридского клуба.
The Telegraph-ի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով այժմ գլխավորում է Լոնդոնի «Չելսի»-ն, ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Արքայական ակումբ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին: Միևնույն ժմանակ, «Ռեալ»-ը պատրաստվում է երկարաձգել ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագրի ժամկետը ևս 2 տարով:
Ալոնսոյի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2014 թվականի ամառ:
Հիշեցնենք, որ Խաբին ԱՊԼ-ում հանդես գալու մեծ փորձ ունի: Նա «Ռեալ» է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»-ից:










































