Ամերիկյան դատարանը շինարարական ընկերության աշխատակցին ձերբակալելու հրաման է տվել: Վերջինս վարելով վերամբարձ կռունկը՝ Ֆիլադելֆիայում առևտրի կենտրոնի փլուզման պատճառ է դարձել: Արդյունքում 6 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Փլուզման պահին վերամբարձ կռունկը վարել է 42-ամյա Շոն Բենսչոպը, և հետաքննությունը հիմքեր ունի կասկածելու, որ միջադեպը տեղի է ունեցել հենց նրա սխալի հետևանքով: Մի շարք թեստերի արդյունքում պարզվել է, որ Բենսչոպը գտնվել է մարիխուանայի ազդեցության տակ, ինչի պատճառով էլ նա սխալ է թույլ տվել: Որպես ձերբակալման հիմք՝ նշվում է չկանխամտածված սպանությունը:
Փլուզման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 13 մարդ:











































