Աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը Թենիսի միջազգային ֆեդերացիային խնդրել է հրապարակել իր դոպինգ-թեստերի արդյունքները:
Ավելի վաղ նշվում էր, որ 29-ամյա իսպանացին դատարան է դիմել` հայց ներկայացնելով ընդդեմ Ֆրանսիայի սպորտի նախկին նախարար Ռոզելին Բաշլոյի, ով թենիսիստին մեղադրել է դոպինգ օգտագործելու մեջ:
«Խնդրում եմ հրապարակել իմ կենսաբանական անձնագիրը և դոպինգ թեստերի ամբողջական պատմությունը»,- Abcnews-ը մեջբերում է Նադալի նամակից մի հատված: