Ամերիկյան հատուկ ծառայությունները ստացել են ցուցում՝ կիբերհարձակում իրականացնել օտարերկրյա թիրախների վրա այն դեպքում, եթե սպառնալիք առաջանա ազգային անվտանգությանը: Հրամանագիրը, որը ստորագրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնվել է The Washington Post-ում: Փաստաթուղթը հայտնվել է 2012-ի հոկտեմբերին, և Սպիտակ տունը նախկինում հաստատել է դրա գոյությունը, սակայն դրա բովանդակության կարևոր մանրամասները հայտնի են դարձել միայն այսօր:
Հրամանագրում խոսքը համակարգչային և հեռուստահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ կիբերտարածությունում պատերազմի նախապատրաստության մասին է: Այն սահմանում է արտակարգ գերատեսչությունների գործողությունները, եթե կիբերօպերացիա անցկացնելու անհրաժեշտություն առաջանա:
Պարբերականը կարծում է, որ այդ տեղեկությունների հայտնվելը կարող է բարդացնել ԱՄՆ-ի ու Չինաստանի երկխոսությունը: Վերջինիս ներկայացուցիչները կասկածվում են ԱՄՆ-ի պետական գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների համակարգչային ցանցեր մուտք գործելու մեջ: Նշենք, որ կիբերանվտանգության խնդիրները գտնվում են երկու երկրների նախագահների բանակցությունների կենտրոնում: Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական հանդիպումը սկսվել է ուրբաթ՝ Կալիֆոռիայի Սանիլենդս կալվածքում:










































