Երեկ հոլիվուդյան շատ աստղեր կորցրին իրենց սիրելի ընկերուհուն՝ Նյու Յորքում 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դիզայներ և ոճաբան Անաբել Թոլմանը, ով պատասխանատու էր աստղերի արտաքին տեսքի համար: Այս մասին հաղորդում է Fashionista-ն:
Անաբելը կյանքից հեռացել է քնած ժամանակ՝ Նյու Յորքում գտնվող իր առանձնատանը: Մահվան ճշգրիտ պատճառը առայժմ հայտնի չէ: Համաձայն նախնական վարկածի՝ պատճառը տրոմբն է:
Նրա ծառայություններից էին օգտվում Օլսեն քույրերը, Սքարլեթ Յոհանսոնը, Լիվ Թայլերը և այլք: 2011թ.-ին Hollywood Reporter ամսագիրը Անաբելին ներառել է աշխարհի 25 ամենաազդեցիկ ոճաբանների ցուցակում:













































