Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դարձել է Ֆրանսիայի Բաց առաջնության չեմպիոն՝ մրցաշարի եզրափակչում 6:4, 6:4 հաշվով հաղթանակ տանելով ռուսաստանցի մարզուհի Մարիա Շարապովայի նկատմամբ: Այսպիսով՝ Սերենան իր հաղթական շարքը հասցրեց 31 հանդիպման:
Ուիլյամսը «Ռոլան Գարոս»-ի հղթող է ճանաչվել նաև 2002 թվականին: Նշենք, որ սա մարզուհու 6-րդ տիտղոսն է ընթացիկ մրցաշրջանում և 52-րդը՝ մարզական կարիերայում:









































