Տասնչորսամյա արջ-գուշակ Միշան Ռուսաստանի Կեմերովո շրջանում գուշակություններ է անում գնդակով հոկեյի տեղական թիմի համար: Վերջին բոլոր երեք խաղերը Միշան ճիշտ է գուշակել: Այդպիսով` «ծուռթաթ օրակուլի» համբավն սկսել է տարածվել ողջ շրջանում: Գուշակության գործընթացին մասնակցում են այն թիմերի ղեկավարները, որոնք արջուկի տվյալ պահի գուշակության առարկան են: Ում զամբյուղից որ Միշան հանում է իր համար նախատեսված քաղցրավենիքը կամ մրգերը, վստահաբար` այդ թիմն էլ հաղթում է:
Գուշակ-կենդանիների համբավն սկսել է մեծանալ Ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնությունից հետո, երբ գերմանացի ութոտնուկ Պաուլը մեկը մյուսի հետեւից ճիշտ գուշակություններ էր անում Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի, ինչպես նաեւ` եզրափակչի ելքի վերաբերյալ: