Արդեն երկրորդ օրն է, ինչ Մյունխենում առատ տեղումները խանգարում են կանանց թենիսի մրցաշարի անցմացմանը: Tennis Magazin-ը հայտնում է, որ ապրիլի 25-ին տեղացած ձյան պատճառով կրկին հետաձգվել է BMW Open տղամարդկանց թենիսի մրցաշարը:
Ապրիլի 24-ին և 25-ին Մյունխենում առատ ձյուն է եկել, որը թույլ չի տվել թենիսիստներին կորտ դուրս գալ: Այսօր Մյունխենում օդի ջերմաստիճանն ընդամենը 4°C է եղել:
Ըստ կանխատեսումների` եղանակը շաբաթվա ընթացքում կարող է տաքանալ, իսկ օդի ջերմաստիճանը հասնել 16°C-ի, այունամենայնիվ տեղումների հավանականությունը մեծ է:
ATP World Tour 250-ի մեջ մտնող BMW Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 520 հազար եվրո: