Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

Մոսկվայի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում խաղարարար ուժերի տեղակայումն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հրապարակախոս և վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին:

– Պարոն Պիոնտկովսկի, մեր նախորդ հարցազրույցի ընթացքում Դուք ասում էիք, որ Պուտինը իր իշխանությունը պահպանելու նպատակով հակամարտություններ է հրահրում տարբեր տարածաշրջաններում. Ուկրաինայից հետո նա «բարձրացրեց խաղադրույքը» Սիրիայում, իսկ հաջորդ դաշտը կարող է լինել ղարաբաղյան հակամարտության գոտին: Ինչպե՞ս կբացատրեք պատերազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

– Ըստ իս՝ իրավիճակի նոր սրումը Կովկասում ավելի շատ կապված է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների, որքան Լեռնային Ղարաբաղում խաղաղարար զորքեր տեղակայելու հնարավորության հետ: Խաղաղարար ուժերը կարող են շատ լավ գործիք դառնալ Մոսկվայի ձեռքում նաև Վրաստանի հետ հարցերը լուծելու համար: Մոսկվային շատ է անհանգստացնում Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի՝ այդ կրեմլյան նախագծի հեղինակության անկումը: Ռուսաստանը կարողացավ այդ ուժի միջոցով իշխանությունից հեռացնել Սաակաշվիլիին, իսկ առջևում ընտրություններ են, կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն ռուսամետ կուսակցության համար:

Ես, ինչպես և մյուս դիտորդները, անմիջապես նկատեցինք, որ Ղարաբաղում հակամարտության սրման առաջին իսկ պահից Մոսկվայում հնչող հիմնական մոտիվը «Ռուսաստանի խաղաղարար դերն» էր, ձգտումը ինչ-որ կերպ նվազեցնել Մինսկի գործընթացի նշանակությունը և այսպես ասած՝ խաղաղարար գործունեության նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Ուշադրություն դարձրեք, որ խաղաղարար գործունեությունը Մոսկվայի գլխավոր հաղթաթուղթն է: Ռուսաստանը հակամարտող կողմ է և՛ Ուկրաինայում, և՛ Սիրիայում, այնուամենայնիվ Մոսկվային ինչ-որ ձևով հաջողվում է միաժամանակ պաշտոնապես հանդես գալ որպես խաղաղարար:

– Այսինքն՝ Դուք համոզված եք, որ Ռուսաստանն է սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

– Գիտեք, եթե կա շփման գիծ, տարիներ շարունակ այնտեղ փոխհրաձգություններ են լինում, ապա հակամարտության լարվածության մակարդակը բարձրացնելն առանձնակի լուրջ ջանքեր չի պահանջում: Անգամ կարիք չկա ազդել Բաքվի կամ Երևանի քաղաքական բարձրագույն իշխանության վրա. բավական է ունենալ ազդեցության ուղիներ շատ ավելի ցածր մակարդակում: Գաղտնիք չէ, որ թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կառույցները դուրս են պրծել սովետական շինելից, դրանք ներծծված են նախկին Խթը-ական ագենտուրայով: Մոսկվայի համար խնդիր չէ ցանկացած պահին հակամարտության ինտենսիվությունը բարձրացնելը:

– Տեսնո՞ւմ եք ինչ-որ մրցակցություն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ուշագրավ է, որ ռազմական գործողությունների վերսկսումից 1 օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում էին, և հարձակումը սկսվեց գագաթնաժողովից 1 օր անց: Ինչ-որ կապ տեսնո՞ւմ եք այս երկու իրադարձությունների միջև:

– Նախ, զուտ տեխնիկական տեսանկյունից ավելի հեշտ է կազմակերպել ցանկացած սադրանք այն պահին, երբ երկու ղեկավարներն էլ երկրից դուրս են գտնվում: Եվ հետո ցանկացած փորձ, որ անում են այլ երկրներ հակամարտության խաղաղ լուծումը գտնելու կամ ինչ-որ կերպ դրան նպաստելու նպատակով, առաջացնում է Մոսկվայի խանդը: Ուստի, պատահական չէ այն, որ սա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ ընթանում էր Միջուկային անվտանգության գագաթնաժողովը Վաշինգտոնում, որին Ռուսաստանը չէր մասնակցում:

Եվ հետո, եկեք հիշենք հակամարտության քարոզչական լուսաբանումը Ռուսաստանում: Դուք հավանաբար ուշադրությամբ հետևել եք մոսկովյան հեռեուստատեսային շոուներին: Եթե Մոսկվան պաշտոնական մակարդակում քիչ թե շատ կոռեկտ էր իրեն պահում՝ հետևելով չեզոք-խաղաղարարական գծին, ապա ժողովրդական մակարդակում, ասենք՝ Սոլովյովի, Կիսելյովի մոտ այլ պատկեր էր: Այնտեղ նկատելի էր խիստ հակաադրբեջանական, հակաթուրքական և հակաամերիկյան հռետորաբանությունը: Նրանք բացատրում էին, որ սա կազմակերպել են թուրքերը, ամերիկացիները և այլն: Խաղարկվում էին ավանդական հակաթուրքական, հակաամերիկյան մոտիվները, որոնք շատ բնորոշ են ռուսական քաղաքականության համար: Բայց ես կարծում եմ, որ հայերն իրենք էլ հասկանում են, որ այդ հռետորաբանությունը հայամետ համարելը մոլորություն է. դա կայսերական, կրեմլյան դիրքորոշում է: Ես չգիտեմ, թե դա ի՞նչ ծրագիր է, բայց վերջերս շատ եմ լսում այսպես կոչված՝ Լավրովի ծրագրի մասին: Դա ցույց է տալիս միայն մի բան, որ Մոսկվան ուզում է թևերը քշտած զբաղվել խաղաղարարությամբ և այդ խաղաղարարության անվան տակ զորքեր մտցնել հակամարտության գոտի, որպեսզի հնարավորություն ստանա անհրաժեշտության դեպքում ուժային ներգործություն ունենալ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Վրաստանի վրա:

– Ի դեպ, Սերգեյ Լավրովը գալիս է Երևան:

– Կարծում եմ՝ հետո նա նաև Բաքու կայցելի: Սա ռուսական ծրագրի ակտիվացման մի մասն է: Ես չգիտեմ այդ ծրագրի մանրամասները, բայց հավաստիացնում եմ, որ ցանկացած ծրագիր ուղղվելու է ոչ թե հակամարտության լուծմանը, այլ այդ հակամարտությունը սառեցված վիճակում պահելուն: Մոսկվայի ծրագրերը նմանատիպ կոնֆլիկտների դեպքում հնչեցվել են Միհրանյան-Զատուլին հայտնի զեկույցում, որը հրապարակվել է 1998թ.: Այն կոչվում է՝ «ԱՊՀ. պատմության վերջն ու սկիզբը»: Ես միշտ խորհուրդ եմ տալիս հակամարտություններ ուսումնասիրողներին կարդալ այս դասական ստեղծագործությունը: Ռուսաստանի ողջ քաղաքականությունը հետխորհրդային տարածքում առաջնորդվում է այն սկզբունքներով, որոնք ձևակերպվել են այդ զեկույցում, որ այդ կոնֆլիկտները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, պետք է մեզ երկու մայրաքաղաքների վրա ազդելու համար:

Այնպես որ, երբ հրապարակվի լավրովյան ծրագիրը… Ընդհանրապես, Լավրովը ռուսական քաղաքականության խորհրդանիշն է, նրան անվանում են «մեր ժամանակների Ռիբենտրոպ»: Նա Ղրիմի անեքսիայի, ուկրաինական և սիրիական հակամարտություններին Ռուսաստանի միջամտության խորհրդանիշն է: Նա ոչ մի լավ բան չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին՝ հակամարտությունը շարունակելուց բացի: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ փաստաթղթում անպայման կլինի կետ խաղաղարար ուժերի մասին, որովհետև այսօր դա ամենից շատն է հետաքրքրում Մոսկվային:

– Հայաստանում լուրջ մտավախություններ կան, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրելու հայկական կողմի վրա՝ ստիպելով գնալ տարածքային զիջումների: Կլինե՞ն արդյոք այդպիսի ճնշումներ: Ո՞րն է Ռուսաստանի ռազմավարական նպատակը:

– Ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանը ռազմավարական տեսանկյունից ցանկանում է հավերժ պահպանել այս հակամարտությունը՝ երկու երկրների վրա ազդեցության լծակները պահպանելու նպատակով: Իսկ թե կողմերից որի վրա է ներկա պահին գործադրվում Ռուսաստանի ճնշումը, կախված է կոնկրետ իրադրությունից: Երբ Հայաստանը բանակցում էր Եվրամիության հետ, այդ ճնշումն ամենակոպիտ ձևով գործադրվում էր Երևանի վրա: Այսօր, երբ Բաքուն չի աջակցում Մոսկվային Թուրքիայի հետ հակամարտության հարցում, իսկ դա գործնականում անհնար է՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները, ճնշումը գործադրվում է Ադրբեջանի վրա: Այդ նույն նպատակին է ծառայում զենքի լայնածավալ վաճառքը Ադրբեջանին: Ռուսաստանի վարչապետը ցինիկ կերպով հայտարարեց, որ «եթե մենք չվաճառենք զենք կողմերին, դա կանեն այլ պետություններ»: Եթե կուզեք, այստեղ կա նաև տնտեսական գործոն՝ գումարած հավելյալ բոնուս՝ հնարավորություն խաղաղարար ուժեր մտցնել հակամարտության գոտի, որպեսզի ճգնաժամային իրավիճակի դեպքում Վրաստանի վրա ուժային ճնշում գործադրելու հնարավորություն լինի: Մոսկվայի գլխավոր առաջադրանքն այսօր ցանկացած միջոցով այնտեղ զինված ուժեր մտցնելն է: Սա էլ ձեզ Ռուսաստանի քաղաքականության ողջ ներկապնակը:

Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը փորձելու է արագացնել հակամարտության կարգավորումը, օրինակ՝ փոխանցել 7 շրջանները Ադրբեջանին: Նա ձևացնելու է, թե զբաղվում է խաղաղարար գործունեությամբ, ինչ-որ առաջարկներ է առաջ քաշելու, հետո պատճառաբանելու է, որ կողմերը համաձայն չեն փոխզիջումների: Նորից եմ ասում՝ կարդացեք Միհրանյանի և Զատուլինի դասական գործը: Գլխավոր խաղը կողմերին հակամարտության վիճակում պահելն է, նրանց զենք վաճառելը, վախեցնելը և պահպանել ռազմական, քաղաքական, տնտեսական ճնշման լծակները կողմերի վրա: Իսկ վերջին շրջանում Մոսկվան, հաշվի առնելով իրավիճակն ամբողջ աշխարհում, ըստ երևույթին, եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է բարձրացնել Կովկասում իր ներկայության մակարդակը, իսկ դա կարելի է անել Լեռնային Ղարաբաղի շրջանում խաղաղարար ուժեր տեղակայելու միջոցով:

Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու է Հայաստանը պահում այդ շրջակա տարածքները, որովհետև զուտ աշխարհագրական տեսանկյունից բաժանարար այդ գիծը շատ շահեկան է պաշտպանության համար: Դժվար է պատկերացնել, որ ադրբեջանական բանակը կարող է հաղթահարել այդ գիծը՝ առանց դրսի աջակցության: Իսկ մյուս կողմից՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի բանակը չունեն որևէ շարժառիթ վերահսկվող տարածքն ընդլայնելու համար: Այսինքն՝ զուտ ռազմական առումով՝ սա բացարձակապես պատային իրավիճակ է, որի շուրջ կարելի է անվերջ ձևացնել խաղաղասիրական ինչ-որ նախաձեռնություններ և պահպանել կառավարվող հակամարտության՝ Մոսկվայի համար չափազանց շահեկան մակարդակը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում