Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

«Ավրորա» մրցանակաբաշխությունն ու Քլունիի ելույթը՝ միջազգային ԶԼՄ-ների անդրադարձում

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Երևանում ապրիլի 24-ին իրականացված «Ավրորա» մրցանակաբաշխությունը: The New York Times-ը նշել է, որ Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն արժանացել է առաջին մրցանակին: «Մրցանակը ստեղծվել է ի հիշատակ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության»,- գրում է թերթը: Այն ներկայացնում է մրցանակակրի` Բարանկիցեի պատմությունը և նշում, որ բացի ստացած 100 հազար ԱՄՆ դոլարից, 1 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու և երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-D uc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) և Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

Բրիտանական The Telegraph պարբերականը մեջբերել է մրցանակաբաշխության ժամանակ Քլունիի հորդորն աշխարհին, որով կոչ էր արել հիշել, որ փախստականները սովորական մարդիկ են` «իմ և ձեզ նման»: «Պարզագույն ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս այս գիշեր այստեղ ենք, քանի որ ժամանակին ինչ-որ մեկը բարություն է արել: Մենք բոլորս այն լավ մարդկանց ուսերին ենք, ովքեր չանտեսեցին մեզ, երբ մենք դրա կարիքն ունեինք»,- մեջբերել է լրատվամիջոցը` ներկայացնելով Իռլանդիայից եկած Քլունիների պատմությունը: Պարբերականը գրել է, որ «Ավրորա» մրցանակի առաջին հաղթողն այն մարդն է, ով 30 հազար մարդ է փրկել:

«Մի անգամ Հիտլերն ասել է. «Սակայն ո՞վ է հիշում հայերին: Պատասխանն է` ամբողջ աշխարհը: Ահա թե ով»,- «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ Ջորջ Քլունիի խոսքերն է մեջբերել The Hollywood Reporter-ը` նշելով, որ հայտնի դերասանն ու գործիչը ողջ աշխարհին հորդորել է ճանաչել հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացված կոտորածները որպես Հայոց ցեղասպանություն: Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ ողջ աշխարհում շատ երկրներ են պաշտոնապես 1915-ի դեպքերն անվանել «ցեղասպանություն», սակայն ԱՄՆ-ն դեռ այդ քայլը չի կատարել: The Hollywood Reporter-ն ընդգծում է, որ այս հարցում մեծ դիմադրություն է ցույց տալիս Թուրքիան:

«Քլունին կարևոր ձայն է դարձել` ի պաշտպանություն այն երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը, ի դեպ, չի արել Միացյալ Նահանգները»,- գրում է USA Today լրատվականը` ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողի անձնական պատմությունը:

«Օսկարակիր դերասանը պատմել է իր նախնիների պայքարի պատմությունը, ովքեր 19-րդ դարում հեռացել են Իռլանդիայից, և կոչ արել մարդկանց հավատալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել»,- նման խոսքերով բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դերասան Ջորջ Քլունիի ելույթին: Լրատվամիջոցը ներկայացրել է մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողին: The Guardian-ը պատմել է, որ նախքան երեկոյի արարողությունը` Քլունին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է հուշահամալիր` հարգելու «այն 1 .5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում»: «Մրցանակաբաշխության ժամանակ Քլունին կոչ արեց աշխարհին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- գրել է բրիտանական լրատվամիջոցը:

«Ավրորա» մրցանակաբաշխությանն անդրադարձել է նաև BBC-ն` նշելով, որ դա հումանիտար մրցանակ է` հիմնված Հայոց ցեղասպանության վերապրածների կողմից` ի հիշատակ նրանց, ովքեր փրկել են իրենց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում