Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ազատագրել հաղթանակը

Այսօր հաղթանակի տոնն է, մեր բոլոր հաղթանակների տոնը: Բայց ցավոք` տարեցտարի մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ հաղթանակի տոնին ավելի մեզ համար ակնառու են դառնում մեր պարտությունները, այն պարտությունները, որոնց ենթարկվեցինք թե՛ մենք, թե՛ ենթարկեցրինք մեր հաղթանակը:

Այն պարտությունները, որ կրեցինք մի քանի անձից, մի քանի խմբից, մի քանի կլանից, որոնց հանձնեցինք համազգային միավորման, համազգային համախմբման գնով ձեռք բերած հաղթանակը: Հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների և հաշմանդամների, հարյուր հազարավոր քաղաքացիների նյարդերի, առողջության, համբերության, մի ամբողջ սերնդի զրկանքների գնով ձեռք բերած հաղթանակը, դրա բերած բարոյահոգեբանական վերելքի հետ մեկտեղ, հզոր պետականության կերտման հիանալի նախադրյալի փոխարեն տարեցտարի դարձավ ընդամենը քաղաքական սակարկությունների, քաղաքական ճամարտակությունների, իշխանական հավակնությունների և կենդանական բնազդների բավարարման ռեսուրս, դարձավ արտաքին աշխարհի հետ հանուն իշխանության վարվող առևտրի վճարամիջոց խաղաղասիրական նկրտումների անվան տակ, տարածաշրջանային խաղաղության ձգտումների անվան տակ, վասն սեփական երկրում սեփական հայրենակիցներին ազատ ու անխնա հալածելու նպատակի:

Բայց այդ ամենի հետ մեկտեղ, ակնհայտ է նաև, որ այդ ամեն ինչի հանդեպ հանրային վերաբերմունքը սկսել է փոխվել: Հասարակությունը սկսել է արդեն հասկանալ, որ ոչ թե հաղթանակն է բեռ, ոչ թե Ղարաբաղն է բեռ երկրի ուսերին, երկրի զարգացման ճանապարհին, այլ բեռը նրանք են, ովքեր Ղարաբաղն ու հաղթանակը դարձրել են ներպետական սահմանազանցության վահան, զրահ, շահարկման առարկա, սեփական հասարակության հանդեպ շանտաժի միջոց:

Երբ 2008 թվականի համաժողովրդական շարժումը համեմատության մեջ էին դնում 88-ի շարժման հետ, թերևս հենց սա էր ընդհանուր եզրը: 2008 թվականի շարժումը պարզապես մաքրեց, ֆիլտրեց հասարակության հիշողությունը, պատկերացումները, ցանկություններն ու նպատակները, հանրային գիտակցությունը վերադարձրեց 88-ի շարժման ակունքներում գտնվող ազատության, հավասարության և եղբայրության արժեքներին: Այդտեղ հարթության վրա էր, որ կայացավ Ղարաբաղի պատերազմի համազգային հաղթանակը: Այդ հարթության վրա է, որ պահվելու է հաղթանակը, վերադարձվելու է հաղթանակը հասարակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում