2011 թ. հունիսի 5-ին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ։
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Սակայն գյուղապետի պաշտոնի համար դեռևս հայտ չի ներկայացված։
Թեկնածուների առաջադրումը թույլատրելի է մինչև մայիսի 15-ը։