Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Ղարաբաղը մերն է

Այս տարվա ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի առաջին օրը, ՌԴ ԱԳՆ Մամլո և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, ի պատասխան լրագրողներից մեկի խնդրանքի՝ մեկնաբանել ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, ըստ որոնց Լավրովը Երևան է մեկնում ղարաբաղյան կարգավորման որոշակի ծրագրով, ընդգծել է. «Արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում»: Մինչ այդ «Իզվեստիայի» «բացահայտումներից» պարզ էր դարձել, որ Լավրովը, իրոք, դատարկաձեռն չի գալիս Հայաստան, այլ իր հետ բերում է պանդորայի՝ արհավիրքներով լի տուփը:

Երևանում Սերգեյ Լավրովին թույլ չտվեցին բացել այդ տուփը: «Լավրովի ծրագիրը», որը ներառում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երեք հիմնական սկզբունքներ՝ ազատագրված հինգ տարածքների վերադարձ, հանրաքվեի անցկացում և խաղաղարարների տեղակայում «բուֆերային գոտում», տապալվեց: Երևանում ՌԴ արտգործնախարարի այցն ուղեկցվեց ոչ միայն բողոքի միջոցառումներով (ճիշտ է՝ երեկոյան ժամին ՀՀ ԱԳՆ-ի և ՌԴ դեսպանատան կիսամութ և դատարկ շենքերի դիմաց), այլև քաղաքական կատակով՝ «Լավրովի ծրագիրը» Հայաստանում սրամտորեն վերանվանեցին՝ «Լավրովի լիստ» (лавровый лист, թարգմ.՝ դափնու տերև): Լավրովի ծրագիրը Հայաստանում մերժվեց, և Մոսկվան զրկվեց ոչ միայն հիմնախնդրի կարգավորման դափնիներից, այլև իր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական նենգ ծրագիրը Հայաստանի հաշվին իրականացնելու հեռանկարից:

Եվ թեպետ Սերգեյ Լավրովը դատարկաձեռն չէր եկել Երևան, սակայն հեռացավ ձեռնունայն: Սերժ Սարգսյանը, ով իր կառավարման տարիներին միշտ տեղի է տվել Մոսկվայի տարաբնույթ և տարբեր ուժգնության ճնշումներին, ով 2013 թ. սեպտեմբերի 3-ի գիշերը Հայաստանը հրեց աշխարհաքաղաքական փակուղի և երկիրը խցկեց ԵՏՄ, ով երկարաձգեց Հայաստանում ռուսական ռազմահենակետերի տեղակայման ժամկետը, Ս. Սարգսյանը 2016թ. ապրիլի 21-22-ին՝ Լավրովի երևանյան այցի ընթացքում շրջահայացություն ունեցավ ժամանակավորապես հեռացնել այդ ծրագրի սպառնալիքները ոչ միայն Ղարաբաղի, այլև հենց իր իշխանության համար: Հայաստանում «Լավրովի ծրագրի» պետականորեն մերժումը ցույց տվեց, որ Ղարաբաղի կարգավորումն այն քարն է, որին կարող է գայթել յուրաքանչյուր իշխանություն, եթե այս դեպքում ևս անտեսի հանրային կարծիքը և պահանջները:

Հայաստանում «Լավրովի ծրագրի» սկզբունքներին միայն երկու կուսակցություն հրապարկայանորեն այս կամ այն չափով համաձայնություն տվեց: Դրանցից առաջինը ՀԱԿ-ն էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ապրիլի 11-ի ինքնահարցազրույցով և ԱԺ խմբակցության ղեկավարի՝ խաղաղարարների տեղակայման մասին համաձայնությամբ, մյուսը՝ ՀՅԴ-ը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Նախիջևանում ծնված Աղվան Վարդանյանը «Ոչ մի թիզ հող թշնամուն» հանրային պահանջը հակադարձեց այսպես. «Ոչ մի թիզ հողը վերջնական մի կատեգորիա չէ: Մենք՝ հայերս, մի արտահայտություն ենք ասպարեզ նետում և սկսում ենք դրա վրա կառուցել: Կարող է խաղաղության այնպիսի երկարատև համաձայնագիր լինի, որ տարածաշրջանում կայունություն առաջանա և նորմալ ապրեն հարևանությամբ երկրները. մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել, սակայն խոսքը երկարատև խաղաղության մասին է և մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու մասին» (http://www.a1plus.am/1450721.html):

Եվ թեպետ հաջորդ օրը Վարդանյանը փորձեց պարզաբանումներ տալ՝ նշելով, թե ասվածը համատեքստից կտրված են ներկայացրել, սակայն ակնհայտ էր՝ կարգավորման շուրջ ՀՅԴ դիրքորոշումն արմատական փոփոխություն էր կրել՝ հանգելով «տարածքներ՝ խաղաղություն դիմաց» սկզբունքին: Փաթեթով թե փուլ առ փուլ, երկարատև խաղաղությամբ թե կարճատև պատերազմով՝ «մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ» ձևակերպումն աղմուկով բախվում էր ազգային, պետական իրական շահերին և հասարակական մերժման կարծր պատին: Ազգային շահերի ընկալմամբ երբեմնի հակոտնյա կուսակցությունները՝ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ը, ղարաբաղյան հարցում կանգնել էին վտանգավոր ջրբաժանի նույն կողմում, որտեղ էլ նրանք հանդիպեցին աղմկահարույց քաղաքական մեկնաբանություններով հայտնի դարձած ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ապրիլյան իրադարձությունների հետագա արագ զարգացումը գտնված բարեբախտություն դարձավ ՀՀ մյուս կուսակցությունների համար, որոնք այդպես էլ մնացին անկարծիք:

Հանրային հավաքական կարծիքի հանդեպ հայաստանյան կուսակցությունների մեծամիտ անտարբերությունը և քամահրանքը զրկել էին նրանց ողջամտությունից և հնարավորությունից՝ ընկալելու հանրային անհամաձայնությունն ու բողոքը ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ յուրաքանչյուր պարտվողական մոտեցման հանդեպ, ինչն իր հետ բերում էր Լավրովի տխրահռչակ ծրագիրը: Ծրագրի հասարակական մերժումը վերահաստատում էր հիմնախնդրի հանդեպ հասարակական հավաքական դիրքորոշումը, որն ամփոփված էր ղարաբաղյան Շարժման «Միացում» և «Ղարաբաղը մերն է» կարգախոսներում:

Այս ակնհայտ իրողությունը չընկալեցին ոչ միայն ՀՀ կուսակցությունները, այլև Մոսկվան և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ Փարիզը և Վաշինգտոնը: 1994թ. դեկտեմբերից ի վեր՝ ԵԱՀԽ Մինսկի խմբի ձևավորումից և հիմնախնդրի միջազգայնացումից հետո, այս քսաներկու տարիների ընթացքում համանախագահողները, առաջնորդվելով «Ոչ պարտվողներ, ոչ հաղթողներ» սկզբունքով, այդպես էլ չկարողացան ընկալել, գիտակցել, բացահայտել հիմնախնդրի բովանդակությունը, կարգավորման՝ իրենց առաջարկած տարբերակների անհեռանկարայնությունը: Միջազգային կարգավորողները այդպես էլ չկարողացան ընկալել, թե ի՞նչ է Ղարաբաղը  Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Մինչդեռ «Ղարաբաղը մերն է» կարգախոսը եղել և շարունակում է մնալ Հայաստանի հավաքական հանրային ընկալումների, պահանջների առանցքը:  Դա այն հիմնանյութն է, որով կառուցվել է անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմն ի ցույց դրեց նաև տարբերությունները  սրբազան և զավթողական պատերազմների միջև: Ղարաբաղը հայ ժողովրդի համար օտարի հող չէր, և նրա համար մղվող պարտադրված պատերազմում կամավորականների չդադարող հերթը դրա վկայությունն էր: Սեփական իշխանություններից լլկված, նրանց հանդեպ ատելությամբ լցված, արտագաղթի դատապարտված Հայաստանի հասարակությունը հարյուրներով կամավոր մեկնում էր ղարաբաղյան ռազմաճակատ՝ մահվանը դեմ հանդիման՝ ոչ թե իշխանությունների, ոչ թե օտարի հողի, այլ սեփական հողի և այնտեղ ապրելու իր իրավունքը վերահաստատելու համար:

«Ղարաբաղը մերն է» կարգախոսը եղել և մնում է Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության հասարակական վահանը, նրան ֆիզիկական բնաջնջումից և էթնիկ զտումներից փրկելու ուղենիշը: «Ղարաբաղը մերն է» կարգախոսը նման է Երևան-Ստեփանակերտ ճանապարհին, որտեղ ճանապարհի երկու կողմերում և երկու ծայրերում ապրում է նույն հայ ժողովուրդը՝ խաղաղության հանդեպ անմար սիրով և պատերազմի հանդեպ առանց վախի:

«Լավրովի ծրագիրը» անտեսել էր ոչ միայն այդ կարգախոսը: Մոսկվան անտեսել էր նաև այն իրողությունը, որ եթե հայ ժողովուրդը դադարել է վստահել երբեմնի «ռազմավարական գործընկեր», «դարավոր բարեկամ» «անվտանգության երաշխավոր» Ռուսաստանին, նշանակում է բացահայտել է Ղարաբաղի հանձնման ռուսական ծրագիրը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս տարվա ապրիլի 22-ին, Երևանից, այնուամենայնիվ, երկու կարևոր  բան տարավ իր հետ Մոսկվա.  դրանցից մեկը արևից շողացող Արարատի՝ իր իսկ արած լուսանկարն էր, մյուսը՝ Հայաստանից ստացած ծանր դասը: Այդ դասի վերնագիրն էր՝ «ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է»:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում