Ամերիկյան Apple կորպորացիան իր ապրանքանիշի արժողությամբ առաջ է անցել Google ընկերությունից։ Այս մասին հաղորդում է BBC-ն`հղում անելով Millward Brown հետազոտական գործակալությանը:
Այս պահին Apple ապրանքանիշը գնահատվում է 153.3 մլրդ դոլար: Google-ը տեղափոխվել է երկրորդ հորիզոնական (111,5 մլրդ դոլար)։ Երրորդ հորիզոնականում է IBM-ը (100,9 մլրդ դոլար):
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միանգամից 6 ընկերություն տեղ են զբաղեցրել աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների առաջին տասնյակում: Microsoft-ը 5-րդն է, AT&T-ն`7-րդը, China Mobile-ը`9-րդը:
Տասնյակի մյուս ընկերություններն են McDonald’s-ը, Coca-Cola-ն, Marlboro-ն և General Electric-ը։