«Միլան»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոյին MLS-ի առաջնության «Լոս-Անջելես» ակումբը 4 տարվա պայմանագիր է առաջարկել, հայտարարել է La Gazzetta dello Sport-ը: Իտալական պարբերականի հայտարարության համաձայն՝ բրազիլացուն ձեռնատու կլինի այդպիսի գործարքը, որի համաձայն՝ կիսապաշտպանը տարեկան կստանա 7 մլն. եվրո:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոի պայմանագիրը «Միլան»-ի հետ ավարտվում է 2011թ.-ի հունիսի 30-ին: