Կազանում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կայացան քառորդ եզրափակիչ չորրորդ պարտիաները: Ինչպես նախորդ երեք պարտիաներում այսօր նույնպես Գրիշչուկ-Արոնյան մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ կիսաեզրափակիչի ուղեգրի համար նրանք կխաղան արագ շախմատի 4 պարտիաներ:
Նույն իրադրությունն է նաև Կրամնիկ-Ռաջապով զույգի մոտ. բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կիսաեզրափակիչի առաջին մասնակցի անունն արդեն հայտնի է. Բորիս Գելֆանդն ով նախորդ պարտիայում սև ֆիգուրներով հաղթել էր Մամեդյարովին, այսօր սպիտակ խաղաքարերով կարողացավ հասնել իրեն ձեռնտու ոչ-ոքի արդյունքին ու դուրս գալ կիսեզրափակիչ:
Թոփալով-Կամսկի պարտիան դեռ շարունակվում է: