Հարավկորեացի ռեփեր ու երգերի հեղինակ PSY-ի Gentleman տեսահոլովակը հունիսի 7-ի դրությամբ գրանցել է 402 մլն դիտում Youtube վիդեոհոսթինգում՝ եթեր դուրս գալուց 55 օր անց, հաղորդում է RIA Novosti-ն:
Այդկերպ, տեսահոլովակը զբաղեցրել է Youtube-ի ամենահայտնի տեսահոլովակների 16-րդ հորիզոնականը:
Երգչի նախորդ հիթը՝ Gangnam style-ը, թողարկումից 85 օր անց հատել էր 400 մլն դիտման սահմանագիծը:









































