Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Վերից վար` ոչ լեգիտիմ

Մեր երկրում ով ասես չի խոսում հասարակության և իշխանության միջև անվստահության մասին, և միայն չափազանց ծույլը չի առաջարկում այդ վստահությունը վերականգնելու մեխանիզմներ:

Ընդհանրապես, իշխանության և հանրության միջև վստահությունը մի տեսակ հարաբերական հասկացություն է: Թերևս որևէ երկրում իշխանությունը չի վայելում հասարակության վստահությունը: Դա ամենևին չի նշանակում, որ բոլոր երկրներում իշխանությունը բռնազավթված է: Խնդիրը պարզապես այն է, որ հասարակությունը, սովորաբար, ընտրում է չարյաց փոքրագույնը: Այսինքն` իշխանությունը կարող է լինել ընտրված, բայց մեծ հաշվով, այն ընտրողը, որը ձայն է տվել, կարող է չվստահել իր իսկ ձայն տված իշխանությանը, որովհետև նա ձայն է տվել կոնկրետ մարդու կամ քաղաքական ուժի, մինչդեռ իշխանությունը բավական ընդգրկուն և լայն հասկացություն է: Այսինքն` երբ հասարակությունը չի վստահում իշխանությանը, որևէ ողբերգություն չկա: Ավելին` հենց այդ իրողության պարագայում է, որ իշխանությունը ստիպված է ամեն օր, ամեն ժամ իր աշխատանքով փորձել քաղաքացիներին ցույց տալ, որ նրանք սխալվում են` չվստահելով իրեն:

Այլ հարց է լեգիտիմության խնդիրը: Հասարակությունը կարող է չվստահել իշխանությանը, բայց այն պիտի լինի լեգիտիմ, այսինքն` հասարակության համար ընդունելի, քանի որ ավելի վստահելի իշխանություն հասարակությունը կարող է չտեսնել: Հետևաբար, խոսքը կարող է գնալ Հայաստանի իշխանության լեգիտիմության մասին: Ահա թե ինչու, անգամ իշխանությունը սիրով խոսում է իր հանդեպ հանրության անվստահության մասին, որ դրանով հանրային ուշադրությունը շեղի լեգիտիմության խնդրից: Ավելին` ընդունելով իր հանդեպ անվստահությունը, իշխանությունը կարծես թե ցանկանում է ձեռք բերել հանրային լեգիտիմություն: Ընդ որում` մեծ է հավանականությունը, որ իշխանության այդ մարտավարությունը կարող է և հաջողության հասնել, եթե ընդդիմությունը նույնպես խոսի վստահության և ոչ թե լեգիտիմության ճգնաժամի մասին:

Վստահության ճգնաժամը կամ հավերժական խնդիր է, ինչի համար մարդկությունը ձևավորել է պետական և հասարակական կյանքի կազմակերպման օրենսդրական մեխանիզմներ, կամ այդպիսի խնդիր չկա, և դա արհեստական, մտացածին ձևակերպում է, կլիշե, որ օգտագործում են քաղաքական ուժերը և իշխանությունը` ամեն մեկը սեփական լեգիտիմության մտահոգությունից ելնելով: Կա իշխանության լեգիտիմության խնդիր, և պետք է լուծվի այդ խնդիրը: Ընդ որում` խոսքը երևի թե միայն ներկայիս իշխանության մասին չէ, խոսքը գուցե ընդհանրապես կոնկրետ իշխանության մասին չէ, քանի որ Հայաստանի անկախության տարիները վկայեցին, որ Հայաստանում ընդհանրապես բաց է իշխանության լեգիտիմության ապահովման մեխանիզմը, հետևաբար մեծ է հավանականությունը, որ այդ իրավիճակում լեգիտիմ ընդդիմությունը վաղը կդառնա ոչ լեգիտիմ իշխանություն: Լեգիտիմության ապահովման մեխանիզմը, ըստ երևույթին, Սահմանադրությունն է և օրենքը: Սակայն Հայաստանում, դժբախտաբար, կա նաև այդ խնդիրը, որ փաստացի ոչ լեգիտիմ են նաև դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում