Թուրինի «Յուվենթուս»-ն այլևս միակ ակումբը չէ, որ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով:
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի իրավունքները ցանկանում են գնել նաև «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն:
Հիշեցնենք, որ Իգուաինը գործող պայմանագիր ունի «արքայական ակումբ»-ի հետ: Այդ պատճառով նրա ծառայություններով հետաքրքրված ակումբները պետք է բանակցեն «Ռեալ»-ի հետ, որի ղեկավարությունը 30 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերը: «Յուվենթուս»-ը չի պատրաստվում վճարել նշված գումարը, չնայած այն փաստին, որ ամենից շատ է հետաքրքրված Իգուաինի ծառայություններով:









































