Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը:
Հայաստանի 3 առաջատար շախմատիստուհիներն էլ հաղթանակով մեկնարկեցին: Նրանցից երկուսն առավելության հասան ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամաբ` Էլինա Դանիելյանը հաղթեց Նարմին Կազիմովային, Լիլիթ Գալոյանը` Նարմին Խալաֆովային: Լիլիթ Մկրտչայնն իր հերթին պարտության մատնեց թուրք Բեթուլ Յիլդիզին:
Հյաստանի մյուս շախմատիստուհիները մեկնարկային տուրում ցուցադրեցին հետևյալ արդյունքները.
Աղինյան – Կոսինցեւա 0-1
Հայրապետյան – Բոդնարուկ 1/2
Մարտիրոսյան – Ռոմանկո 0-1
Գեւորգյան – Լոմինեիշվիլի 0-1
Չարխալաշվիլի – Խառատյան 1/2
Ղուկասյան – Մանակովա 0-1