Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Թուքիայում նվաճեցինք ավելի շատ ուղեգիր քան տեղացիները. Դերենիկ Գաբրիելյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Սամսունում կայացած Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

«Լարվածության առումով այս մրցաշարը համեմատելու չէր ո’չ Եվրոպայի, ո’չ աշխարհի առաջնությունների հետ: Ես գնալուց առաջ ասել էի, որ գնում ենք «մեր պատերազմին», որտեղ պետք է միայն հաղթենք: Ես գոհ եմ տղաներից: Ինչ վերաբերում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությունը` դա կապված էր միայն անվտանգության ապահովման հետ: Նա մտավախություն ուներ, որ թշնամի երկրում անվտանգ չի լինելու: Այնուհետև մենք հանդիպեցինք Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ով խոստացավ, որ մեր թիմի անվտանգությունը ապահոված կլինի:

Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն: Պարոն Ծառուկյանը խոստացավ, որ թե անվտանգությունը և թե մրցավարությունը կլինեն բարձր մակարդակի վրա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտել ՀԱՕԿ-ին և պարոն Ծառուկյանին, քանի որ վերջին տասը տարում չեմ հիշում, որ արդար դատեն և չխլեն  մեր հաղթանակները` բացառությամբ Բաչկովի կիսաեզրափակչի մենամարտի: Ընդհանուր առմամբ մեր մարզիկները 29 մենամարտ են անցկացրել` 18-ում հաղթել են, 11-ում պարտվել: Վերջին 10-15 տարում ես այսպիսի բան չեմ հիշում»,-շեշտեց Աղամալյանը:

Սամսունում` Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ այս ուղեգրերը թիմային աշխատանքի շնորհիվ են:

«Այն, որ մենք Թուքիայում նվաճեցինք ավելի շատ ուղեգիր քան տեղացիները, դա մեր բոլորիս հաղթանակն էր: Սա բռնցքամարտիկների,մարզիչների, ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի ընդհանուր հաղթանակն էր: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը զանգահարեց, շնորհավորեց: Շատ հպարտ և ուրախ էր: Բոլորս էլ ուրախ ենք: Տղաներին մնում է լավ աշխատել և ըստ արժանվույն մասնակցել Օլիմպիական խաղերին»,-փաստեց նա:

Խոսելով Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակրչի մենամարտի մասին` Գաբրիելյանը մասնավորապես ասաց. «Բաչկովը չի պարտվել, դա ասում եմ, որպես մասնագետ: Այստեղ գալուց առաջ ես խոսեցի ՀԱՕԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի հետ և նա ասաց, որ հնարավոր ամեն ինչ կանի, ուղիներ կփնտրի, որպեսզի Բաչկովն ուղեգիր ունենա: Նա իսկապես արժանի է»:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում