Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բռնցքամարտիկները հավատացին իրենց ուժերին և գերազանցեցին մեր սպասելիքները.Կարեն Աղամալյան

Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ ուղեգրերի համար պայքարում էին նաև հայ բռնցքամարտիկները: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշեց, որ հայ բռնցքամարտիկները հավատացին իրենց ուժերին և գերազանցեցին բոլորի սպասելիքները:

«Չեմ ցանկանում ոչ մեկին առանձնացնել: Ես գոհ եմ բոլորից: Տղաներն արել են այն, ինչին ունակ են, դեռ մի բան էլ ավել: Այս վերջին երկու ուսումնամարզական հավաքների ժամանակ մարզիկները քրտնաջան աշխատել են: Նրանց աչքերից երևում էր հաղթանակի ձգտումը: Մնում էր միայն իրենց հավատային և ցույց տային, թե ինչի են ունակ:

Բռնցքամարտիկները հավատացին իրենց ուժերին և գերազանցեցին մեր սպասելիքները: Հովհաննես Բաչկովը վերջին բռնցքամարտիկն էր մեր հավաքականից, որ պետք է ուղեգրի համար պայքարեր: Նրա մոտ շատ մեծ էր հաղթելու ցանկությունը: Այնքան մեծ էր, որ հենց դա խանգարեց նրան: Շատ ցավալի է: Ինչ վերաբերում է Արամ Ավագյանի կիսաեզրափակիչ մենամարտին՝ գիտեք, ցանկանում եմ օբյեկտիվ լինել:

Արամը այդ ադրբեջանցի մարզիկին երկու տարի առաջ հաղթել էր: Ռինգի մրցավարը շտապեց նկատողությունների հարցում, ինչը խանգարեց Արամին: Կորցրած միավորները այս դեպքում շատ դժվար է հետ բերել: Ուղեգրի համար նա մենամարտեց և հաղթեց այն ուկրաինացի մարզիկին, ում պարտվել էր նախորդ անգամ. դա շատ ուրախալի էր: Իսկ Անուշի մենամարտի ժամանակ մեզ թվաց, որ նա է հաղթել: Բայց տեսաք, որ կար հակառակ կարծիք: Նա հետագայում ցույց կտա իր ուժերը»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է մարզչի խոսքերը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին
ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում