Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Բնական երևույթների պատճառով Վրաստանը դարձյալ տարածքային կորուստներ է կրել

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, «Հանուն արդար Վրաստանի» շարժումը հայտարարել է, թե Ալազանի գետի վարարման պատճառով Դեդոփլիսծղարոյի շրջանի մոտ 150 հեկտար տարածք հայտնվել է ադրբեջանական կողմում (Վրաստանի արևելք-Ադրբեջանի արևմուտք):

Այս կապակցությամբ շարժման տեղական ներկայացուցիչ Շոթա Ջամասպիշվիլին հայտարարել է. «Ադրբեջանական կողմը մշտապես ափամերձ տարածքների ամրագրման աշխատանքներ է իրականացնում, ինչը չի կարելի ասել վրացական կողմի պարագայում: Դրա համար էլ սահմանային գետը փոխել է իր հունը վրացական ուղղությամբ, ինչի արդյունքում էլ Վրաստանը տարածքային կորուստներ է կրել:

Շատ շուտով ադրբեջանական բնակչությունը կյուրացնի այդ հողերը, և Վրաստանի համար դժվար կլինի դրանք վերադարձնելը»:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին էլ Վրաստանի «Կանաչների» կուսակցության ղեկավար Գիորգի Գաչեչիլաձեն հայտարարեց, որ Սև ծովի փոփոխությունների պատճառով Վրաստանը տարածքային կորուստներ է կրել, ինչի մեղավորը թուրքական կողմն է.

«Երբ թուրքերն ամբարտակներ կառուցեցին Ճորոխ գետի վրա, մեր ափամերձ հատվածը սկսեց կորցնել իր հիմնական նյութը` ավազն ու քարը: Դրանք այստեղ էին հասցվում Ճորոխ գետի միջոցով, որը Սև ծով է թափվում Վրաստանի տարածքում` Բաթումի մերձակայքում:

Մինչդեռ այժմ գետի վրա կառուցված ամբարտակների պատճառով դրանք մնում են Թուրքիայում, իսկ ահա, ասենք, Բաթումում ծովն ավելի է խրվում ափի մեջ: Օրինակ՝ Փոթիում ծովն արդեն առաջ է շարժվել 1 կիլոմետրով, ինչի արդյունքում այնտեղ ջրի տակ են հայտնվել մի շարք շինություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում