Երեկ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՅԴ Գերագույն ժողովը, որն, ինչպես միշտ, այս անգամ ևս անցնում է փակ ռեժիմով: Մեր տեղեկություններով, Գերագույն ժողովի օրակարգում որևէ արտառոց հարց ընդգրկված չէ, պարզապես քննարկվում են քաղաքական հիմնական ուղղությունները` Բյուրոյի գործունեություն, հետագա գործունեության ծրագիր, քաղաքական ուղեգծեր, ներքին կյանք, ներազգային ճակատ, արտաքին քաղաքականություն:
Ինչպես տեղեկացանք, ՀՅԴ Գերագույն ժողովի տևողությունը հստակ նշված չէ. կավարտվի այն ժամանակ, երբ սպառվի օրակարգը: