Ոսկու գինը բարձրանում է Դոհայում խոշորագույն նավթարդյունահանող երկրների՝ երեկ անցկացված բանակցությունների ֆոնին։ Թանկացման պատճառն անվտանգ ակտիվների պահանջարկի աճն է՝ հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Դոհայի հանդիպումն ավարտվել է առանց արդյունահանման սառեցման մասին համաձայնագրի կնքման։
Այսօր առավոտվա դրությամբ՝ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու տրոյական ունցիայի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.8 դոլարով կամ 0.14 տոկոսով՝ հասնելով 1236.3 դոլարի։