Շոտլանդիան պետք է անկախության հարցով կրկնակի հանրաքվե անցկացնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում։ Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) առաջնորդ Նիկոլա Ստերջենը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ից դուրս գալը լինի շոտլանդացի ժողովրդի կամքին հակառակ, ապա Շոտլանդիան կունենա իր անկախության հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու իրավունք։
«Նման հանրաքվեն պետք է կայանա, եթե կան հստակ և հետևողական ապացույցներ առ այն, որ անկախությունը կդառնա լավագույն տարբերակը շոտլանդացի ժողովրդի մեծամասնության համար»,- ասել է Ստերջենը։
Կրկնակի հանրաքվե պետք է կայանա նաև այն դեպքում, եթե պարզվի, որ շոտլանդացիների կարծիքը 2014 թվականին փոխվել է, և մեծամասնությունը կցանկանար տեսնել երկիրն անկախ՝ նշել է նա։
Համաձայն հարցումների՝ շոտլանդացիներն ամենից շատ են հակված քվեարկել ԵՄ կազմում մնալու օգտին, քան մյուս բրիտանացիները։











































