Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Մաշան, նույն ինքը` Մարի Յովանովիչը

«Առաջին լրատվական»-ին օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մոտ ապագայում բարձր պաշտոնի կանցնի Պետդեպարտամենտում և հունիսի սկզբներին կլքի Հայաստանը: Յովանովիչի՝ Հայաստանից հեռանալու լուրը, անշուշտ, խիստ ուշագրավ է…

Ո՞վ էր Մարի Յովանովիչը

Մ.Յովանովիչը 2008թ. սեպտեմբերի վերջին ժամանեց Հայաստան և Սերժ Սարգսյանին հանձնեց իր հավատարմագրերը, այսինքն` դեռ երեք տարին չլրացած` նա լքում է դեսպանի պաշտոնը… Հիշեցնենք, որ Յովանովիչը 2005-2008թթ. ԱՄՆ դեսպանն էր Ղրղզստանում: Նա դիվանագիտական ծառայության է անցել 1986-ից` աշխատելով Օտտավայում, Մոսկվայում, Լոնդոնում, Մոգադիշուում և Կիևում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում: 2001-ից մինչև 2004-ը զբաղեցրել է Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպանի, 2004-ից մինչև 2005-ը` ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալի ավագ խորհրդականի պաշտոնները:

2008թ. օգոստոսի 1-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մ.Յովանովիչի թեկնածությունը: Այդ օրերին փորձագետները նշում էին, թե Յովանովիչը կոշտ, անգամ կոնֆլիկտային անհատ է, «գունավոր հեղափոխությունների» մասնագետ… Որպես ասվածի ապացույց բերվում էր հիմնավորումը, թե` 2005-ի հուլիսին Ղրղզստանում նշանակվելով ԱՄՆ դեսպան` «Կակաչների» հեղափոխությունից հետո, Մ.Յովանովիչն իր ողջ գործունեության ընթացքում փորձել է քաղաքական վերահսկողության տակ պահել ղրղզական ղեկավարությանը` ի դեմս նախագահ Կուրմանբեկ Բակիևի և վարչապետ Ֆելիքս Կուլովի: Նշվում էր անգամ, որ 2004-ի ուկրաինական «Նարնջագույն» հեղափոխության ժամանակ նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան դեսպանորդ-խորհրդականն էր:

2008թ. աշնանը, Հայաստանի նախագահական ընտրություններից, մարտի 1-ի ողբերգական դեպքերից վեց ամիս անց, երբ հայաստանյան ներքաղաքական կյանքը խիստ լարված էր` Մ.Յովանովիչը ստանձնեց դեսպանի պաշտոնը…

Ինչպիսի Հայաստան ընդունեց, ինչպիսի Հայաստան է թողնում:

Նորանշանակ դեսպանի առաջին հորդորները մարտի 1-ի իրադարձություններին էին առնչվում… «Մենք հորդորում ենք ՀՀ կառավարությանը մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված գործերը արագ ավարտին հասցնել բաց, թափանցիկ և արդարացի ձևով», հրավիրած առաջին ասուլիսում նշեց Մ.Յովանովիչը: Հարցին, թե կիսո՞ւմ է, արդյոք, տեսակետը, որ Հայաստանն այսօր ունի քաղբանտարկյալների խնդիր, դեսպանն արձագանքել էր, թե «ցանկացած պարագայում, երբ մարդիկ անազատության մեջ են հայտնվում իրենց քաղաքական հայացքների և գործունեության, այդ թվում` ցույցերին մասնակցելու համար, մտահոգվելու առիթ կա»: Դեսպանը նկատել էր. «Յուրաքանչյուր կառավարություն պետք է տարբերակի այն անձանց, ովքեր պարզապես իրականացրել են իրենց քաղաքական իրավունքները, տվյալ դեպքում` հավաքների և ցույցերի ազատությունը, այն անձանցից, ովքեր բռնություններ և անօրինական գործողություններ են կատարել:

2009թ. փետրվարին Մ.Յովանովիչը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում դիտարկմանը, թե ԱՄՆ պաշտոնատարները շատ անգամ իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդկանց ճակատագրի հանդեպ, և հարցին, թե Հայաստանի իշխանությունները, իր կարծիքով, բավարա՞ր չափով են արձագանքել այդ մտահոգություններին, պատասխանել էր. «Նման հարցերից շատերը գործընթաց են ենթադրում: Մենք հույս ունենք, որ այդ գործընթացները կհանգեցնեն որոշակի հաշտեցման, և քաղաքական հակասությունները կսկսեն առավել արագ և, որ կարևոր է` արդարաբար կարգավորվել: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հենց հայ ժողովրդին»: Իսկ հարցին, թե արդյոք ընդդիմադիր գործիչների կալանավորված լինելը խոչընդո՞տ է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում, դեսպանը պատասխանել էր. «Կարծում եմ, որ համոզմունքների համար մարդկանց բանտարկելը մտահոգություն է ԱՄՆ համար: Բայցև մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը փորձում է որոշակիորեն արձագանքել առկա խնդիրներին: Մենք քաջալերում ենք այս ուղղությամբ արվող քայլերը, մասնավորապես, ես գիտեմ, որ եղել են որոշ ներման փաստեր, մարդիկ ազատ են արձակվել»: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորման մասնակի կասեցման առնչությամբ Մ.Յովանովիչը նշել էր, թե շատ օգտակար կլինի, որ Հայաստանը շարունակի առաջ ընթանալ այդ ծրագրին առնչվող պայմանները կատարելու հարցում. «Ես չեմ կարող խոսել կորպորացիայի խորհրդի անունից, կարող եմ ասել միայն, որ Վաշինգտոնում իսկապես այդ խնդիրը մտահոգություններ է առաջացրել»:

Մեկնաբանելով Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մեղադրանքները, թե Արևմուտքն ու մասնավորապես ԱՄՆ-ը աչք են փակում ՀՀ իշխանությունների գործողությունների վրա` փորձելով լուծում ակնկալել ԼՂ և հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ԱՄՆ դեսպանն ասել էր. «Ես չեմ ընդունում նման քննադատությունը: Մենք կարող ենք հայտնել մեր մտահոգությունները ՀՀ կառավարությանը և միաժամանակ առաջ շարժվել ոչ միայն ժողովրդավարությանը վերաբերող հարցերի ուղղությամբ, ոչ միայն տնտեսական օգնություն ցուցաբերելու առումով, այլ նաև այնպիսի տարածաշրջանային խնդիրներում, ինչպիսիք են ԼՂ հակամարտությունը և Հայաստանի մերձեցումը Թուրքիայի հետ»:

ԱՄՆ դեսպանը, իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումներից բացի, անշուշտ, պարբերաբար հանդիպում էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդին և Կոնգրեսի ներկայացուցիչներին: Բնականաբար, ԱՄՆ դեսպանը պաշտոնավարման առաջին իսկ օրերից ակտիվ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իր գնահատականներով: 2009թ. օգոստոսին Մ.Յովանովիչը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի և թե՛ տարածաշրջանի համար, և որ ԱՄՆ-ը սատարում է հարաբերությունների կարգավորմանը և սահմանի բացմանը: Հոկտեմբերին Մ.Յովանովիչը «կարևոր քայլ» համարեց արձանագրությունների ստորագրումը. «Կարծում եմ, որ վաղը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը շատ կարևոր քայլ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջ մղելու առումով: Եվ ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար: Իսկ հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը պետք է ներկա գտնվեր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, Յովանովիչի խոսքերով, հավաստումն է այն իրողության, որ Վաշինգտոնը մեծ կարևորություն է տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման բարեհաջող ընթացքին: Մ.Յովանովիչը համամիտ չէր ընդդիմադիր շրջանակներից հնչող այն կարծիքներին, որ Արևմուտքն ու մասնավորապես ԱՄՆ-ը, խրախուսելով Ս.Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունները, անտեսում են Հայաստանում ժողովրդավարության ոչ բավարար վիճակը… Ըստ նրա` ԱՄՆ-ը մշտապես իրենց ուշադրության ծիրում է պահել և այժմ էլ պահում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, խոսքի և մամուլի ազատության հետ կապված հարցերը…

2009թ. դեկտեմբերին` ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը 2009թ. «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մ.Յովանովիչին: Ամենամյա այս մրցանակը շնորհվում է ԱՄՆ այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջմղման հարցում:

Դեսպան Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար` պետքարտուղար Քլինթընը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը մարդու իրավունքները և ժողովրդավարությունը` որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ, խթանելու և պաշտպանելու հարցում»,- ասված էր այս առիթով տարածված հաղորդագրության մեջ: «Պետքարտուղար Քլինթընը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի և նրա ղեկավարած թիմի շահապաշտպան գործունեությունը` ուղղված 2008թ. փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ քննությունների ապահովմանը, և դեսպանի ջանքերը` ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը` միաժամանակ ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ», նշվում էր հաղորդագրությունում:

2010թ. մայիսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը փաստեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին ուղերձով Ս.Սարգսյանը պարզ դարձրեց, որ Հայաստանը չի դադարեցնում Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը, այլ սպասում է այն ժամանակին, երբ Թուրքիան ավելի պատրաստ կլինի դրան… «Մենք կարծում ենք, որ այդպիսով կողմերը հնարավորություն են ստանում աշխատել խաղաղության, կայունության և հաշտեցման տեսլականի ուղղությամբ: ԱՄՆ-ը շարունակում է աջակցել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև շարունակում է կողմերին հորդորել անել հնարավորը կարգավորման պատուհանը բաց պահելու համար», ասել էր ԱՄՆ դեսպանը… Անդրադառնալով 2008թ. հետընտրական զարգացումներին և մարտիմեկյան իրադարձություններին՝ Մ.Յովանովիչը վերահաստատել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է ուշադրությամբ հետևել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Ըստ դեսպանի` այդ հարցը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Օբաման և Սարգսյանը. «Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրները շատ կարևոր են մեզ համար, և մենք մեր մտահոգությունները բավական համակողմանիորեն արտահայտել ենք Պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին զեկույցում»…

Թե՛ Սարգսյանի այցը Վաշինգտոն, թե՛ 2010թ. հուլիսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթընի երկօրյա այցը Երևան իսկապես փաստում էին հայ-ամերիկյան քաղաքականության որոշակի մակարդակի մասին: Անկախ այն փաստից, որ ԱՄՆ դեսպանը հանդես էր գալիս ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին կոչերով` իշխանությունների հետ ԱՄՆ դեսպանի գործունեության արդյունքները ևս տեսանելի էին:

Յովանովիչի վերջին ակորդները
Մ.Յովանովիչի պաշտոնավարման շրջանում հայ-ամերիկյան հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ էր: 2011թ. փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չմեկնաբանեց ՀցրրՍՌռ ՀպտՏՐՑպՐ կայքում «Բանդիտական Երևան» վերնագրի ներքո տեղադրված փաստաթուղթը, որն այդ լրատվամիջոցի պնդմամբ, WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված ԱՄՆ դիվանագիտական հեռագրերից էր և պարունակում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ.Յովանովիչի գնահատականները Հայաստանի քրեական իրականությանը: ՀցրրՍՌռ ՀպտՏՐՑպՐ-ի հրապարակման մեջ ԱՄՆ դեսպանին վերագրվող հեռագրում խոսվում է 2008թ. հոկտեմբերին մեկը մյուսին հաջորդած սպանությունների մասին. մեկ սպանություն Երևանում, չորսը` Սպիտակում և անհաջող մահափորձ Ստեփանավանի քաղաքապետի դեմ: Հրապարակման մեջ հիշատակվում էր 2008-ին տեղի ունեցած մի ծեծկռտուքի մասին, որին մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի եղբորորդին, ով ներկայացվում է իբրև կռիվը հրահրող: Անդրադարձ կա նաև Հայփոստի հոլանդացի նախկին կառավարիչ Հանս Բունի վրա կատարված հարձակմանը: Նշվում էր, որ Բունը լուրջ վնասվածքներ է ստացել, որից հետո նրան ուղղակի էվակուացրել են Հայաստանից: ՀցրրՍՌռ ՀպտՏՐՑպՐ-ի հրապարակման մեջ խոսվում էր նաև Ուկրաինայի այն ժամանակվա դեսպանի բնակարանի վրա իրականացված հարձակման մասին: Ըստ այդմ` Ուկրաինայի դեսպանը ամերիկացի իր գործընկերոջն ասել է, որ այդ հարձակումը կապում է ՀՀ կառավարության հետ ունեցած հակասությունների հետ` ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի հայաստանյան այցի օրը «Հոլոդոմորի» վերաբերյալ` բնույթով հակառուսական միջոցառում անցկացնելու իր մտադրության առնչությամբ:

Հրապարակման «Մեկնաբանություններ» բաժնում նշվում է, որ Հայաստանն ավանդաբար անվտանգ երկիր է եղել, միջադեպեր տեղի ունենում են օլիգարխների, գեներալների և նրանց երեխաների ու բարեկամների հետ, սակայն «նոր երևույթներ են» համարվում դիվանագետի և օտարերկրացու վրա հարձակումները: ՀցրրՍՌռ ՀպտՏՐՑպՐ-ի կողմից հրապարակված և WikiLeaks-ին վերագրվող մեկ այլ դիվանագիտական հեռագրում, որը լրատվամիջոցի ներկայացմամբ կազմել է Հայաստանում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը, անդրադարձ կա 2008-ի ապրիլին Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին: Ասվում է, որ վիճակը ծանրացել է և աճող արտագաղթի պատճառ է հանդիսանում: Նշվում է, որ նույնիսկ միջին դասի ներկայացուցիչներն այլևս պատրանքներ չունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ և չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն ու բարգավաճող, իսկ նախագահական ընտրություններին հետևած ներքաղաքական ճգնաժամը արտագաղթի լրացուցիչ խթան է հանդիսանում:

2011թ. սկզբից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը սկսեց ավելի հաճախ խոսել իշխանություն-հասարակություն-ընդդիմություն եռանկյան մասին: Այս տարվա փետրվարին ԵՊՀ-ում ներկայացնելով «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» խորագիրը կրող զեկույցը, դեսպանը մեջբերելով Ս.Սարգսյանի այն խոսքերը, թե` «Հայաստանի առաջընթացը պահանջում է ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում և եվրոպական չափանիշների հետևողական ներմուծում պետական, հասարակական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ», ասաց, թե պարզ է, որ լուծումը խոսքի ազատության կամ գաղափարների հասանելիության սահմանափակումը չէ կամ այդ գաղափարների պաշտպանության նպատակով քաղաքացիների հանրահավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը: Ըստ նրա` լուծումը նույնիսկ ընդդիմադիրներից եկող քննադատությունը լրջորեն ընդունելը և դրանց արժանիքների շուրջ հրապարակավ բանավիճելն է. «Քաղաքացիներն ինչքան շատ տեղեկություն ունենան, այդքան ավելի լավը կլինեն նրանց կայացրած որոշումները: Մենք կարող ենք լինել ճիշտ կամ սխալ, սակայն միայն Հայաստանի ժողովուրդն է, որ իրավասու է եզրահանգում անել` բոլորի համար ազատ բանավեճի ու ազատ և արդարացի ընտրությունների միջոցով»:

Մարտի սկզբին Մ.Յովանովիչը շեշտեց, թե` կարևոր է ձևավորել կառավարություն, որը լսում է մարդկանց և հաշվետու է նրանց առջև:

«Քաղաքացիական իրավունքները Հայաստանի ժողովրդին տրված են ՀՀ Սահմանադրությամբ: Այն շատ հստակորեն սահմանում է ե՛ւ հավաքների ազատությունը, ե՛ւ մամուլի ազատությունը, ե՛ւ օրենքի իշխանությունը»,- ասաց դեսպանը: «Շատ կարևոր է` ձևավորել հասարակություն և ձևավորել կառավարություն, որը բաց է, թափանցիկ է, որը լսում է մարդկանց և հաշվետու է նրանց առջև: Կարծում ենք, հենց այդպիսի կառավարություններն են ամենահզորը և ԱՄՆ լավագույն գործընկերները»:

Մարտի վերջին ԱՄՆ դեսպանը ողջունեց «ներքաղաքական լարվածության նվազումը Հայաստանում: Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է, արդյոք, գնահատականներին, որ իշխանությունների ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջև կառուցողական երկխոսություն է սկսվել, և արդյո՞ք ԱՄՆ-ը կնպաստի նման միտումներին, Յովանովիչը ասաց. «Կարծում եմ` քաղաքական տարբեր ուժերի, կուսակցությունների և խմբավորումների միջև շփումներն ու հարաբերությունները բացառապես հայաստանցիների որոշելիք հարցերն են, և չեմ կարծում, թե ԱՄՆ-ը դրանցում ինչ-որ դերակատարություն կարող են ունենալ»: Ապա դեսպանը հավելեց. «Հասարակության առջև կառավարության հաշվետու լինելը մենք համարում ենք կենսական անհրաժեշտություն, և տեսնում ենք, որ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում կան երկրներ, որոնք այսօր ձգտում են ավելի հաշվետու դառնալ: Մեզ` ամերիկացիներիս համար սա նշանակում է, որ քաղաքական գործընթացներում մարդկանց ձայները պետք է լսելի լինեն, և դա արդարացի ու թափանցիկ գործընթաց է»:

Ապրիլի կեսին Մ.Յովանովիչը իր հրապարակային վերջին ելույթում հայտնել է, որ Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

Ահա այսպիսին է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայաստանյան գործունեությունը: Դժվար է ասել, թե Վաշինգտոնի հաջորդ ընտրությունը դեսպանի թեկնածուի հարցում ինչպիսին կլինի: Հաշվի կառնվե՞ն հայաստանյան քաղաքական դաշտում դժգոհություններն առ այն, որ ԱՄՆ դեսպանը իշխանության հետ ամենասերտ աշխատողներից է, թե՞ Վաշինգտոնը կշարունակի առաջնորդվել նույն սկզբունքով… Ակնհայտ է, սակայն, այն, որ Յովանովիչի պաշտոնավարման շրջանը նպաստավոր էր թե՛ իշխանությունների, թե՛ ինչ-որ առումով նաև ընդդիմության համար: Փաստ է նաև այն, որ այսօր Յովանովիչը թողնում է Հայաստանը` ներքաղաքական առումով իր պատկերացրած քաղաքական իրավիճակում: Իշխանությունը ընդդիմության պահանջների կատարման ճանապարհին է, և անկախ այն բանից, թե հնարավոր երկխոսության արդյունքները որքան ընդունելի կլինեն հետագայում Արևմուտքի համար, անվիճելի է, որ այսօր 2008-ի լարվածությունը Հայաստանում ինչ-որ առումով մեղմված է, իսկ դա ԱՄՆ ամենագլխավոր նպատակներից մեկն էր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում