Չինաստանում կայացել է «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի ընթացիկ մրցաշրջանի հերթական Գրան պրին:
Լավագույն արդյունքը գրանցել է «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, ով 56 շրջաններն ամենից արագն է հաղթահարել՝ մոտակա մրցակցին հետ թողնելով ավելի քան 35 վրկ:
Երկրորդ արդյունքը Չինաստանի Գրան պրիում ցույց է տվել գերմանացի Սեբաստիան Ֆետելը: «Ֆերարի» թիմի ավտոարշավորդը կարողացել է պահպանել երկրորդ տեղը՝ իր մրցակցին գերազանցելով ավելի քան 5 վրկ:
Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Դենիիլ Կվյատը:
Նիկո Ռոսբերգի թիմակից, «Ֆորմուլա-1»-ի աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը կարողացել է եզրագծին հասնել միայն 7-րդը: