Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թեհրանում բանակցել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս։
Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ի կարծիքով՝ Իրանի հրթիռային ծրագիրը չի առնչվում Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (միջուկային գործարք). «Մենք չենք կարծում, որ Իրանի հրթիռային ծրագրի հարցն առնչվում է միջուկային համաձայնագրին»։
Զարիֆն էլ հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը չի ընկնում ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձևի տակ, քանի որ իրանական հրթիռները չեն կարող կրել միջուկային մարտական լիցք։









































