Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դեմ գործողության ժամանակ թուրք 4 զինծառայող և 1 ոստիկան զոհվել են, 12 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին այսօր հայտնել է RIA Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
«Անջատողական ահաբեկչական կազմակերպության (PKK) անդամների դեմ գործողության ժամանակ Մարդին նահանգում ապրիլի 16-ին ճանապարհամերձ ականի վրա զինվորական տրանսպորտ է պայթել, ինչի հետևանքով զոհվել են մեր 4 մարտական ընկերները և 2-ը վիրավորվել են, նրանցից մեկը՝ ծանր: Շիրնակում պայթյունի հետևանքով զոհվել է 1 ոստիկան, մեր 10 մարտական ընկերներ վնասվածքներ են ստացել»,- ասվում է գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:








































