«Լեսթեր»-ը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Ռեալ»-ի սան Լուիս Էրնանդեսի հետ: Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ձգտում է հզորացնել պաշտպանության գիծը, քանի որ առաջիկա մրցաշրջանում թիմը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում:
Լուիս Էրնանդեսն ունիվերսալ պաշտպան է, ով կարող է խաղալ կենտրոնում կամ աջ եզրում:










































