Sony ճապոնական ընկերության հաճախորդների տվյալները, որոնք հաքերական հարձակման հետևանքով գողացվել էին PlayStation Networks կայքից, այսօր հայտնվել են ինտերնետում: Դրանք կարելի էր գտնել միանգամից մի քանի կայքերում: Նախկինում հաղորդվել էր, որ գողացվել է մի քանի միլիոն օգտատիրոջ տվյալ: Այսօր հրապարակված ցուցակներում 2.5 հազար անուն է: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը` հղում կատարելով ճապոնական ընկերության ներկայացուցչին:
Սակայն ընկերությունում պնդում են, որ այդ տեղեկություններն արդեն հեռացված են ինտերնետային կայքերից: Ընկերության ներկայացուցիչը չի կարողացել նշել, թե երբ PlayStation Networks-ը կվերադառնա բնականոն աշխատանքի, քանի որ այն երկու շաբաթ առաջ իրականացված հարձակումից հետո նորմալ չի գործում: