Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ներգաղթային վիզաների վերաբերյալ ձեր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած բազմաթիվ հարցերի համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում իմ գրասենյակը ուղղակիորեն պատասխանի ձեզ:

Հարց Լ. Խաչատրյանից. Բարև ձեզ, ես շահել էի Գրին քարտ և թղթային ոչ մի խնդիր չունեի, հարցում եմ արել Կենտուկի, ասել են՝ ձեր թղթերը նորմալ են, սպասեք պատասխանին, քանի որ ձեր շահած թիվը բարձր է: Ինձ կասե՞ք՝ հիմա հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել:

Լավ հարց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Խաղարկային վիզաների ծրագրով, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես Գրին քարտի խաղարկություն: Ինչպես հարցում էլ նշված էր, խաղարկության հետ կապված հարցերով զբաղվում է բացառապես Կենտուկիի հյուպատոսական կենտրոնը: Դեսպանատունը որևէ առնչություն չունի գրանցման, խաղարկության շահողներին ծանուցելու գործընթացների հետ: Կենտուկիի հյուպատոսական կենտրոնը 2015թ. մայիսի 5-ից սկսել է հայտարարել 2016թ. խաղարկային ծրագրի շահողներին, այսինքն՝ այն շահողներին, ովքեր գրանցվել են 2014թ. հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 3-ը: Շահողների մասին տվյալները կլինեն մինչև 2016թ. հունիսի 30-ը: Խաղարկությանը գրանցվելուց հետո յուրաքանչյուր մասնակից ստանում է հաստատման եզակի համարանիշ, որի միջոցով հնարավոր կլինի խաղարկության կայքում (www.dvlottery.state.gov) ստուգել հայտի կարգավիճակը: Սա միակ ճանապարհն է՝ իմանալու շահելու մասին: Դեսպանատունը ձեր հայտի մասին որևէ տեղեկություն չի ունենում, անգամ եթե շահել եք: Դեսպանատունը գործընթացին մասնակից  է դառնում շատ ավելի ուշ, երբ դուք շահումից հետո արդեն անցնում եք հետագա քայլերին:

Բարև ձեզ,  ընկերուհիս ԱՄՆ քաղաքացի է,  մենք ուզում ենք ամուսնանալ, սակայն ընկերուհուս մայրը վատառողջ է, և բացի այդ, դեռ Հայաստան գալու գումար չունի: Ես ուզում եմ տուրիստական վիզայի համար դիմել, որպեսզի գնամ տեսնեմ ընկերուհուս, վերադառնամ, մինչև ընկերուհիս կգա Հայաստան: Եթե հանկարծ մերժվեմ տուրիստական վիզայի դեպքում, հետագայում դա կխանգարի՞ ներգաղթային վիզայի ստացմանը:  

Շնորհակալություն հարցի համար, ուզում եմ նշել, որ եթե մտադիր եք տեղափոխվել ԱՄՆ և ապրել ձեր ընկերուհու հետ, որը, հուսով եմ, կդառնա ձեր հարսնացուն, ապա վարչարարման տեսանկյունից ավելի նպատակահարմար կլինի, եթե միանգամից սկսեք ներգաղթային վիզայի գործընթացը:  Ներգաղթային վիզայի համար անհրաժեշտ կլինի, որպեսզի դուք և միջնոդագիր ներկայացնող ԱՄՆ քաղաքացին ներկայացնեք պահանջվող փաստաթղթերը: Հարսնացուի, փեսացուի կամ կնոջ/ամուսնու ներգաղթային վիզայի գործընթացը հնարավոր կլինի ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում, եթե փաստաթղթերը հավաքվեն ու ներկայացվեն ժամանակին: Ներգաղթային վիզա ստանալուց և Գրին քարտ ունենալուց հետո դուք կկարողանաք շարունակել այցելել Հայաստան:

Ներկայումս տուրիստական վիզայի տրամադրումը կարող է մերժվել տարբեր պատճառներով, սակայն այստեղ Հայաստանում մերժումը հիմնականում պայմանավորված է ներգաղթելու վերաբերյալ կասկածները փարատելու պահանջի չբավարարմամբ: Այլ կերպ ասած՝ հյուպատոսական պաշտոնյայի գնահատմամբ՝ դիմողը չի ունենում բավարար սոցիալական, տնտեսական ու ընտանեկան կապեր, որոնք նրան կդրդեին վերադառնալ Հայաստան: Նման հիմքով մերժումը վերաբերում է միայն տուրիստական վիզային և ներգաղթի վիզայի հարցում չի կարող ազդեցություն ունենալ: Սակայն եթե մերժումն այլ հիմքով է, ինչպիսիք են նախկին դատվածությունը կամ ներգաղթային պաշտոնյային կեղծ տվյալների ներկայացումը, որոնց դեպքում անձը մշտապես զրկվում է վիզա ստանալու իրավասությունից, ապա դա կտարածվի նաև ներգաղթային վիզայի վրա:

Հարց Ա. Աստվածատրյանից. 1988թ. իմ ընտանիքը ներգաղթեց ԱՄՆ , կինս ու իմ երեք երեխաները շարունակում են ապրել այնտեղ: 1999թ. իմ դեմ քրեական գործ հարուցվեց, և ինձ արտաքսեցին: Դրանից հետո վերադարձել եմ Հայաստան և ապրում եմ օրենքի տառին համապատասխան: Կա՞ հնարավորություն, որ ես կրկին  ներգաղթեմ ԱՄՆ: Կարո՞ղ է իմ ընտանիքը վերամիավորման ծրագրով դիմել ներգաղթային վիզայի համար: Եվ եթե մասնակցեմ Գրին քարտի խաղարկությանը և շահեմ, կունենա՞մ արդյոք ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն:

Շնորհակալություն այս հարցի համար. շարունակեմ առավել հստակեցնել վիզա ստանալու իրավասությունից մշտապես զրկելու հարցը: Ինչպես արդեն նշեցի, եթե անձը զրկվում է վիզա ստանալու իրավասությունից մշտապես, ապա դա կիրառելի է թե ներգաղթային, օրինակ՝ ընտանիքի վերամիավորման, թե ոչ ներգաղային, օրինակ՝ տուրիստական վիզայի դեպքում: Մշտապես վիզա ստանալու իրավասությունից զրկելու հիմքերը ներառում են՝ դատվածություն, վերհսկվող նյութերի հետ կապված խախտումներ, ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված հարցեր, մարդու իրավունքների հարցեր, ներգաղթային խախտումներ: Չնայած օգտագործում ենք մշտապես զրկել արտահայտությունը, սակայն որոշ դեպքերում հնարավոր են բացառություններ, եթե վիզայի դիմումի հետ միասին հայտ ներկայացվի բացառություն կատարելու վերաբերյալ, և ապահովված լինեն որոշակի նախապայմաններ: Որոշ դեպքերում բացառության համար կարող են դիմել միայն ԱՄՆ քաղաքացի կին/ամուսինը կամ դուստրը, որդին: Որոշ դեպքերում, մինչ բացառության համար դիմելը, իրավասությունից զրկման հիմքի վաղեմության պայման կարող է լինել: Եթե անձն իրավասու է բացառության համար դիմում ներկայացնել, ապա փաստաթղթային գործընթացը պետք է սկսել ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունում՝ ԱՄՆ տարածքում. դա չի կարող արվել արտերկրում գտնվող հյուպատոսական ծառայությունների միջոցով:

Պատասխանելով ձեր այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ԱՄՆ-ում գտնվող ընտանիքի անդամները ներգաղթային վիզայի միջնորդագիր ներկայացնել ձեզ համար, ասեմ՝ այո, կարող են: Սակայն քանի որ ես չգիտեմ կոնկրետ ձեր իրավիճակը՝ արդյոք մշտապե՞ս եք զրկված վիզա ստանալու իրավասությունից, թե՞ ոչ, չեմ կարող ասել՝ բացառության համար դիմել կարո՞ղ եք, թե՞ ոչ: Ցավոք, մենք ավելին իմանալ չենք կարող, քանի դեռ չի ստացվել միջնորդագիր կամ վիզայի դիմում: Կարող եք անշուշտ նաև մասնակցել Գրին քարտի խաղարկությանը, սակայն այստեղ կրկին  ձեզ կկարողանանք ստույգ որևէ բան ասել միայն այն ժամանակ, երբ կշահեք ու դիմում կներկայացնեք դեսպանատուն, քանի որ մշտապես վիզա ստանալու իրավասությունից զրկման կամ բացառություն թույլատրելու մասին տեղեկություններ մենք չունենք:

Ուզում եմ նշել, որ Գրին քարտի խաղարկությունում շահելը դեռևս չի նշանակում, որ շահողն անպայմանորեն կստանա ներգաղթային վիզա: Նաև հավելեմ, որ վիզա ստանալու իրավասությունից մշտապես զրկման հետ կապված բացառություն կիրառելու գործընթացը ԱՄՆ քաղաքացիության ներգաղթային ծառայությունում տևում է մի քանի ամիս, և պետք է հիշել, որ Գրին քարտի խաղարկությունում շահելու պարագայում պետք է հասցնել այդ գործընթացը ավարտել մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը, այլապես գործը ավտոմատ փակվում է:

Եվ ավարտեմ դրական նոտայով. անցած տարվա նոյեմբերից վիզայի տրամադրման գործընթացում կատարվել է փոփոխություն՝ վիզա ստացողները  անձնագիը ետ ստանալու համար կարող են այլևս դեսպանատուն չգալ: Սա վերաբերում է նաև ներկայումս վիզա ունեցող անձանց, ովքեր դիմել են՝ ստանալու նոր վիզա: Բոլոր նրանք, ում վիզայի դիմումը բավարարվում է, այժմ կարող են իրենց անձնագրերը ետ ստանալ DHL-ի հայաստանյան ներկայացուցչի՝ ՅՈՒՄԱԿՍ-ի գրասենյակից, որը գտնվում է Ամիրյան 27 հասցեում: Եթե վիզայի դիմումը բավարարվել է, ապա այն պատրաստ լինելուն պես դիմողը էլեկտրոնային փոստով ծանուցում կստանա, թե երբ կարող է ՅՈՒՄԱԿՍ գրասենյակից ստանալ այն: Դիմողը կարող է նաև լիազորել որևէ երրորդ անձի, որպեսզի նա ստանա իր անձնագիրը: Առավել մանրամասների համար տե՛ս www.usvisa-info.com:

Որոշ անհատներ, ովքեր նախկինում ունեցել են վիզա և  բավարարում են որոշակի պայմանների, իրավասու են ստանալ նոր վիզա՝ առանց հարցազրույց անցնելու: Նրանք, առցանց վիզայի դիմումը լրացնելուց և միջնորդավճարը վճարելուց հետո, կարող են իրենց փաստաթղթերի փաթեթը հանձնել DHL-ի գրասենյակ: Ինչպես և մյուս վիզա ստացողների դեպքում՝ նրանք ևս էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն այն մասին, թե երբ կարող են գնալ և ետ ստանալ վիզայով անձնագիրը: Առանց հարցազրույցի նոր վիզա ստանալու պայմանների մասին մանրամասների համար տե՛ս http://armenia.usembassy.gov/interview_waiver.html:

Շարունակեք գրել մեզ, և մենք սիրով կանդրադառնանք ձեր հարցերին մեր հաջորդ թողարկումներում: Դրանք մեզ օգնում են առավել հասկանալի ու հստակ ներկայացնել մեր  ընթացակարգերն ու օրենքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում