Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը նպատակադրված է ընթացիկ մրցաշրջանն ավարտել կանանց թենիսի ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի լավագույն 20-յակում: Այս մասին Գասպարյանն ասել է «Р-Спорт»-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Այժմ 21-ամյա թենիսիստուհին 41-րդն է կանանց թենիսի ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում:
«Ես շատ եմ ցանկանում մրցաշրջանն ավարտել թոփ-20-ում և դրա համար ջանասիրաբար աշխատում եմ: Չեմ խոսում հրաշքների մասին. կլինի այնպես, ինչպես կլինի: Սակայն թոփ-20-ում ամեն դեպքում ցանկանում եմ ընդգրկվել:
Իհարկե նախորդ մրցաշրջանն իմ կարիերայում լավագույնն էր, բայց հուսով եմ՝ այս մրցաշրջանը կլինի ավելի հաջող:
Այդ ամենին հասնելն իհարկե բարդ է, սակայն տարիների ընթացքում իմ աշխատանքի ու արդյունավետության շնորհիվ վստահություն եմ ձեռք բերել ու պատրաստ եմ առաջ շարժվել»,- ասել է Մարգարիտա Գասպարյանը: