Չինաստանին բաժին է ընկնում արդյունաբերական ռոբոտների համաշխարհային ծավալի մոտ քառորդ մասը: Այս մասին երկրի արդյունաբերության և տեղեկատվության փոխնախարար Խուայ Ցզինպենը հայտարարել Է էլեկտրոնային-տեղեկատվական տեխնոլոգիաների չորրորդ չինական տոնավաճառում:
Նրա խոսքով՝ Չինաստանը ոչ միայն հզոր տեխնոլոգիաներ և ինտելեկտուալ պաշարներ ունի ռոբոտաշինության բնագավառում, այլև շուկայական լայն հեռանկարներ:
Ռոբոտաշինության ճյուղի զարգացման 13-րդ հնգամյակի (2016-2020 թվականներ) ծրագրի համաձայն՝ մինչև այդ ժամանակաշրջանի ավարտը ռոբոտների վաճառքի տարեկան ծավալը երկրում կհասնի 150 հազար միավորի՝ նշում Է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ առաջիկայում ռոբոտատեխնիկան լայն կիրառում կգտնի առողջապահության բնագավառում, տեղեկատվության և այլ ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ կենցաղում։