Այսուհետ Google-ի փոստային GMail ծառայությունում հնարավոր է ունենալ 25 հազար հասցե` նախկին 10 հազարի փոխարեն: Այս մասին հաղորդում է Gmail պաշտոնական բլոգը: Նշվում է, որ այս սահմանափակ քանակի վերին ձողը բարձրացվել է` հաշվի առնելով շատ օգտատերերի խնդրանքները, չնայած «շատերի համար 10 հազար կոնտակտն արդեն մեծ և բավարար թիվ է»:
Բացի այդ, ավելացվել է յուրաքանչյուր կոնտակտին հատկացվող հիշողությունը` նախկին 32 ԿԲ-ի փոխարեն այսուհետ կարելի է լրացնել մինչև 128 ԿԲ տեղեկություն: Ժամանակին սա նույնպես լուրջ դժգոհությունների առիթ էր տալիս, քանի որ օգտատերերը ցանկանում էին լրացուցիչ տեղեկություններ պահպանել իրենց կոնտակտ ցուցակներում: