Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի Ալ-Նաիմին հերքել է նավթի արդյունահանման հնարավոր նվազեցումը։ Այս մասին հայտնում է RNS տեղեկատվական ռեսուրսը։
«Մոռացեք այդ մասին»,- ասել է նա։
Երեկ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան նախապես պայմանավորվել են նավթի արդյունահանման սառեցման մասին։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ սառեցման մասին որոշում կընդունի՝ անկախ այդ հարցում Իրանի դիրքորոշումից։
Արդյունահանման ծավալների սառեցման մասին վերջնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 17-ին Կատարում։