Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում ավարտվել են 4-րդ խաղային օրվա մենամարտերը։ Հայաստանի երեք ներկայացուցիչներ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունեին, սակայն միայն երկուսին հաջողվեց հասնել բաղձալի նպատակին։
Նիկոլ Արությունովը (81 կգ) ցավալիորեն պարտվեց մրցաշարի 1/8 եզրափակիչում։ Մրցաշարում իր համար առաջին մենամարտում նազիջեց սլովակ Մատուս Ստրինսկոյին:
56 կգ քաշային Արամ Ավագյանին հաջողվեց դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Ավագյանը հաղթեց Գերմանիան ներկայացնող Էլ-Հագ Օմարիին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ փուլ: Հայ բռնցքամարտիկը 3 ռաունդում զգալի առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) մրցաշարի՝ իր համար առաջին մենամարտում հաղթանակ տոնեց։ 69 կգ քաշային մարզիկը հաղթեց Բուլղարիան ներկայացնող Սիմեոն Չամովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Այսպիսով՝ Հայաստանի 10 ներկայացուցիչներից 6-ն արդեն մրցաշարի քառորդ եզրափակիչում են: