Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Ռուսաստան-ԱՄՆ. Իշխանություն-ընդդիմություն

Հայաստանի իշխանության թիկունքն, ըստ ամենայնի, ներկայումս բավական բաց է, ինչով էլ, թերևս, պայմանավորված է իշխանության ներկայիս, այսպես ասած, հանդուրժողական մարտավարությունը ներքաղաքական գործընթացների տիրույթում:

Անշուշտ, այդ ամենը պայմանավորող լրջագույն հանգամանք է Հայաստանում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, երբ հասարակության դժգոհությունը հասավ այնպիսի մի կետի, որ երևի թե անգամ ընդդիմության համար տեղի ունեցան զարմանալի մարդաշատ հանրահավաքներ` աննախադեպ մարդաշատ անցած երեք տարիների համեմատ: Հայաստանում տնտեսական ծանրագույն կացության մասին է վկայում նաև այն, որ արդեն միջազգային պաշտոնյաներն են սփյուռքին կոչ անում օգնել Հայաստանին, ինչի վկայությունն էր օրերս Հայաստանում ՄԱԿ համակարգող Դաֆինա Գերչևայի խոսքը, որ նա ասել էր Լոս Անջելեսում, թե Հայաստանի տնտեսությունն ունի սփյուռքի օգնության կարիքը: Եվ այստեղ նաև հարցի հենց մյուս կողմն է, որ Արևմուտքն ինքը արդեն այդքան էլ մեծ ցանկություն չունի օժանդակելու Հայաստանի տնտեսության գոյապահպանության խնդրին, և դրա համար արդեն աննախադեպ քայլի է գնում` սփյուռքին է դիմում օգնել հայրենիքին: Ահա հենց այստեղ է, որ նշմարվում է թիկունքի բացակայության հարցը:

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը կարծես թե զրկվել է արտաքին ֆինանսա-տնտեսական աջակցության մինչ այս եղած ծավալներից, ինչը վկայում է նաև, որ բացակայում կամ առնվազն նվազել է նաև արտաքին քաղաքական աջակցությունը: Ընդ որում` դրա վկայությանը մենք ականատես եղանք նաև վերջին շրջանում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ թե՛ Միացյալ Նահանգներից, թե՛ Եվրոպայից տրված կոշտ գնահատականների առումով: Հայաստանի իշխանությունն այլևս չունի լեգիտիմության բացակայությունը ծածկող այն թիկնոցը, որ Արևմուտքը միշտ գցել է նրա ուսերին: Կամ էլ թիկնոցը զգալի կարճացրել են: Այդպիսի դեպքերում, իհարկե, իշխանության համար միշտ եղել է պահեստային տարբերակ` ի դեմս Ռուսաստանի, որտեղ միշտ էլ ապաստան են տվել Արևմուտքից «նեղացած» Հայաստանի իշխանություններին, իհարկե` ոչ անվճար, այլ որոշակի տնտեսական կամ քաղաքական պահանջների դիմաց: Բայց ներկայումս կարծես թե այդ ապաստանի տարբերակն էլ չի աշխատում:

Բանն այն է, որ Ռուսաստանում առկա է ներքաղաքական բավական բարդ իրադրություն: Այնտեղ ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է լինելու երկրի նախագահը 2012 թվականին: Պուտինն ու Մեդվեդևը ոչ մի կերպ չեն կարողանում կիսել իշխանությունը: Իրավիճակի նրբությունն այն է, որ այստեղ Մեդվեդևի ռեսուրսի զգալի մասն Արևմուտքում է, այսինքն` այնտեղից է նա իր շահերի պաշտպանության հիմնական ծավալն ակնկալում: Եթե արևմտյան աջակցությունը չլինի, ապա Մեդվեդևը հազիվ թե կարողանա դիմանալ Պուտինի հետ մրցակցությանը, որքան էլ որ նա վերջին շրջանում ամրապնդել է իր դիրքերը Ռուսաստանում, ի դեպ` դա էլ Արևմուտքի զգալի աջակցության շնորհիվ: Արևմուտքից Մեդվեդևի այդ զգալի կախվածությունը ենթադրում է նաև Ռուսաստանի զգալի կախվածություն Արևմուտքից: Կարծես թե հստակ մեխանիզմ է ուրվագծվում` Մեդվեդևին նախ օգնեցին որոշակիորեն իշխանություն ձեռք բերել Ռուսաստանում, բայց ոչ շատ, որ հետո այդ իշխանության բավարար չափով էլ իշխանություն ձեռք բերեն Ռուսաստանի վրա:

Պետք է արձանագրել, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, այդ առումով գրեթե անթերի պարտիա խաղարկեց և օգտագործեց Ռուսաստանի հարկադրված փոխատեղումը, երբ 2008-ին Մեդվեդևին իր տեղը զիջեց Պուտինը: Ներկայիս աշխարհաքաղաքական պրոցեսները վկայում են, որ Ռուսաստանը զգալիորեն թուլացրել է իր դիմակայությունն Արևմուտքին, համենայնդեպս այդ հարցում կորցրել է իր արդյունավետությունը: Այսինքն` Ռուսաստանի ներքաղաքական բարդ իրավիճակը թույլ չի տալիս այդ պետությանը համարժեք արձագանքել արտաքին մարտահրավերներին: Իշխանության համար ներքին պայքարը աներկբայորեն ազդում է Ռուսաստանի արտաքին գործերի վրա, և Կովկասն այդ առումով, ու Հայաստանը մասնավորապես բացառություն լինել չեն կարող:

Այսինքն` Հայաստանի իշխանությունը ներքաղաքական գործընթացների հանդեպ արտաքին ազդեցությունների շրջանակում այլևս չի կարող նախկին ծավալի աջակցություն ակնկալել Ռուսաստանից` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով, այն էլ` ի հակակշիռ արևմտյան ազդեցության, քանի որ Ռուսաստանն ինքը ներկայումս փորձում է լուծել ներքաղաքական բարդ, հանգուցային խնդիրներ` այդ հարցում որոշակի կախվածություն ունենալով նույն Արևմուտքից: Իհարկե, եթե արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներում Ռուսաստանի նահանջը բավական արտահայտիչ է, ապա Կովկասի պարագայում Ռուսաստանն, իհարկե, որևէ կերպ չի համաձայնի նահանջել, քանի որ անգամ կախյալ Մեդվեդևն է հասկանում թերևս, որ դա կլինի Ռուսաստանի վերջը` որպես քիչ թե շատ նշանակալից պետություն աշխարհաքաղաքական քարտեզի վրա: Այսինքն` Ռուսաստանն ամեն դեպքում կփորձի պայքարել Կովկասում իր վերջին բաստիոն մնացած Հայաստանի համար, բայց այստեղ հարցն այն է, թե ի վերջո ի՞նչ բնույթ կկրի այդ պայքարը` հակադրությա՞ն, թե՞ երկխոսության: Բնականաբար, խոսքն Արևմուտքի հետ հակադրության կամ երկխոսության մասին է:

Բանն այն է, որ երբ Արևմուտքը զգալի դերակատարում է ձեռք բերել Ռուսաստանի իշխանության համար պայքարի գործընթացում` Մեդվեդևի մասով, ապա հավանական է դառնում, որ Ռուսաստանը, առնվազն Մեդվեդևի մասով, կփորձի իշխանության համար այդ պայքարում արևմտյան աջակցության դիմաց որոշակի փոխզիջման գնալ Կովկասում, մասնավորապես Հայաստանում: Այսինքն` Հայաստանի մասով Ռուսաստան-ԱՄՆ տիրույթում կարող է մոտավորապես տեղի ունենալ այն, ինչ Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի է ունենում իշխանության ու ընդդիմության միջև: Եվ չի բացառվում, որ ներքին կյանքում տեղի ունեցողը հենց Ռուսաստան-ԱՄՆ հարթության վրա կատարվող գործընթացի կամ նախանշվող գործընթացի պրոյեկցիան է, արտացոլումը: Պարզապես այդ տեղի ունեցողը ոչ թե պայմանավորված է Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և ԱՄՆ միջև համաձայնությամբ կամ երկխոսությամբ, ինչպես ընդունված է համարել Հայաստանում, այլ թերևս Ռուսաստանի իշխանության ձևավորման հարցում առկա գործընթացով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում