Սույն թվականի մայիսի 5-ին ժամը 13:00-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը, որի ընթացքում կուսակցության առաջնորդ`Արամ Կարապետյանը համակողմանի ներկայացրեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսները:
Այնուհետև տեղի ունեցավ կարծիքների փոխանակում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների հարցերի շուրջ: