Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:
Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ:
Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին: Ապրիլի 11-ին ռինգ դուրս կգա նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:
Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի