Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ֆորպոստի ապստամբությունը

Երբ այս տարվա մարտի 9-ին ռուսական Военно-промышленный курьер   պարբերականում ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը «Ֆորպոստ՝ հարցականներով» հոդվածում հրապարակեց մեծածվալ տեղեկատվություն ՀՀ զինված ուժերի, զինամթերքի, զինտեխնիկայի և դրանց տեղակայման մասին, Հայաստանում մեր երկրի  ռազմական գաղտնիքների հրապարակումը ընդունեցին տարակուսանքով, սակայն՝ առանց վրդովմունքի:

2015թ. հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին գնդակահարած Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին չհանձնելու՝ Մոսկվայի որոշումը Հայաստանում ընդունեցին վրդովմունքով, սակայն առանց դիմադրության:

2015 թ. հունիսին ՀՀ ՀԷՑ-ը տնօրինող ռուսական ИНТЕР РАО ЕЭС ընկերության ֆինանսական կողոպուտի ճեղքերը հայ սպառողների հաշվին մարելու և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ՀՀ կառավարության որոշումը Հայաստանում ընդունեցին դիմադրությամբ, սակայն առանց քաղաքական պահանջների:

Եվ եթե Պերմյակովի իրականցրած արյունալի սպանդը նման էր քաղաքական ահաբեկչության, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝ տնտեսական պատժամիջոցի, ապա Խրամչիխինի կողմից ՀՀ ռազմական գաղտնիքների հրապարակումը նման էր պատերազմի սադրանքի:

«Հայաստանը պետք է դիմագրավի իրենից մի քանի անգամ ուժեղ հակառակորդին՝ հյուսիսից սպասվող սպառնալիքին՝ ի դեմս Ադրբեջանի: Առաջ է գալու երկրի համար ամբողջական պատերազմական վտանգ՝ երկրի օկուպացիայով հանդերձ և բնականաբար, Ղարաբաղի անվերադարձ կորստով»,-վերոնշյալ հոդվածում կանխատեսում էր Խրամչիխինը: Ըստ նրա, եթե Երևանը հանդես գա Մոսկվայի՝ Թուրքիայի դեմ պայքարում Ռուսաստանի անվերապահ աջակցի դերում, ապա թուրքական վտանգը Հայաստանի համար երկար ժամանակի կտրվածքով կվերանա: «Երևանի ընտրությունը բացառիկ բարդ է, սակայն այդ ընտրությունից հրաժարվել Երևանին արդեն չի հաջողվի»,- եզրահանգում էր հոդվածագիրը:

Խրամչիխինի՝ «Ֆորպոստ՝ հարցականներով» վերնագրված հոդվածն ինքնիշխան պետությունում կարող էր վերածվել միջպետական ռազմաքաղաքական սկանդալի, մանավանդ որ ակնհայտ էր, որ ռազմաքաղաքական այդ վերլուծաբանին տեղեկատվությունը տրամադրել էր պաշտոնական Մոսկվան: Սակայն պաշտոնական Երևանը ձկան նման լուռ էր: Երևանն իր անհուսալի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի խարդավանքներին և նենգություններին վերաբերում էր եթե ոչ ներողամտորեն, ապա՝ վարժված-հաշտված:

Այս հոդվածից 23 օր անց՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ղարաբաղում պայթեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Եվ պարզ դարձավ, որ Խրամչիխինի հոդվածը պատերազմի ազդականչ էր: Մոսկվան պատերազմ էր սադրել Ղարաբաղում: Իրադարձությունների հետագա սրընթաց ծավալումը ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի և նրա փաստացի մաս կազմող Ղարաբաղի անվտանգության իրական սպառնալիքն այս անգամ գալիս է ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ միջպետական հարաբերություններ չունեցող և մեր երկիրը շրջափակած Թուրքիայից, այլ ՀՀ «ռազմավարական դաշնակից», «անվտանգության երաշխավոր» և «դարավոր բարեկամ» հռչակված Ռուսաստանից:

«Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, և բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա»,- ապրիլի 6-ին, ի պատասխան գերմանական ARD հեռուստաընկերության թղթակցի հարցի, հայտարարել էր պաշտոնական այցով ԳԴՀ-ում գտնվող Սերժ Սարգսյանը  Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսում: Սերժ Սարգսյանի քաղաքական հուսահատությունը և հիասթափությունը մեծ էին, երբ նույն այցի ընթացքում Deutsche Welle-ին տված հարցազրույցում  նա  ավելացնում էր. «Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ ընդհանրապես որևէ երկիր եղել է կամ կարող է լինել մեր հովանավորը։ Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի կատարել այնպիսի դեր, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար»:

Սերժ Սարգսյանի հուսահատությունը և հիասթափությունը հասկանալի էին, սակայն դրանց սերմերը հենց ինքն էր առատորեն ցանել անկախ Հայաստանի աշխարհաքաղաքական հողում, և նրա քաղաքական ուղեգիծն էր սահմանափակել Հաաստանի հնարավորությունները ազդել Բաքվին զենք վաճառելու՝ Մոսկվայի միլիտարիստական վարքագծի վրա:  «Գույք պարտքի դիմաց» պայմանագրով ՌԴ-ին ՀՀ տնտեսական հզորությունների հանձնմամբ, 49 տարով ռուսական ռազմահենակետերի երկարաձգման մասին պայմանագրի վավերացմամբ, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ մսխվում էին Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը՝ հայ ժողովրդի մարմնի մեջ ներարկելով «հավերժ Ռուսաստանի հետ» հանրային կողմնորոշիչներն այլակերպող բացիլը: Սերժ Սարգսյանի հուսահատության պատճառը իր իսկ քաղաքականությունն էր, որը Հայաստանը կանգնեցրեց ադրբեջանառուսական  ռազմական արկածախնդրության առջև՝ դառնալով հայկական կողմից 63 զոհերի և 120 վիրավորների պատճառ:

Իր ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական  հավակնությունների դրսևորման մեջ անզուսպ և անհամբեր Մոսկվան առանց սեթևեթանքների մեկեն իր վրայից նետել էր «Հայաստանի ռազմավարական դաշնակցի» թիկնոցը, և ի պատասխան Երևանից եկող դժգոհությունների՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ապրիլի 8-ին հայտարարում էր. «Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին պայմանագրերի համաձայն որպես ռազմավարական գործընկերոջ»: Տարիներ շարունակ մեծաքանակ զենք վաճառելով Ադրբեջանին՝ Մոսկվան այդ պետությանը վերածում էր Հայաստանի համար լրջագույն սպառնալիքի: Հայաստանի՝ դեպի Ռուսաստան ունեցած քաղաքական կողմնորոշումը և հավատարմությունը սկսել էին խոր ճաքեր տալ:

Միաժամանակ, Ղարաբաղում ծավալվող պատերազմին զուգահեռ պարզ էր դառնում, որ ղարաբաղյան Շարժման արժեքները, կարգախոսները, չնայած խոր մոռացության և արհամարհանքի սառը քամիներին, կենսունակ էին և այնպիսի առատ  հունձք էին տվել, որ պատերազմի առաջին արկերի հետ մեկտեղ հօդս էր ցնդել Սերժ Սարգսյանի քաղաքական ուղեգիծը:

Ղարաբաղյան ծանր պատերազմի չորս օրերի ընթացքում հայկական կողմից զոհված յուրաքանչյուր զինվորի, սպայի, կամավորականի մահվան հետ ջարդվում էին հայ ժողովրդի՝ Ռուսաստանի հանդեպ երկդարյա հավատարմության պարիսպները: «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսը իջեցվել էր դեռ երեկ ռուսական ֆորպոստ համարվող Հայաստանի դարպասներից, որոնք Մոսկվայի առջև ճռինչով փակվեցին այս տարվա ապրիլի 6-ին:

Ռուսական երբեմնի ֆորպոստում սկսել էր հայկական մեծ ապստամբությունը:

Ռուսական ֆորպոստ հանդիսացող Հայաստանն այլև չկար. նրա պատմական ավերակների վրա այժմ բարձրանում է բոլորվին այլ Հայաստան՝ անկախ և հպարտ Հայաստանի Հանրապետությունը:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում