Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին միավորներով(120:108, 120:108, 120:108) պարտվելուց հետո Արթուր Աբրահամն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար, ինչպես նաև խոստանալով, որ վերադառնալու է:
«Սիրելի՛ երկրպագուներ,
Շնորհակալություն աջակցության համար:
Խոստանում եմ՝ ես կվերականգնվեմ այս մենամարտից: Ես վերադառնալու եմ:
Մենք ավելի տքնաջան կաշխատենք ու կշտկենք թույլ տված սխալները:
Ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ:
Ձեր՝ Ուլի Վեգներ և Արթուր»,- գրել է հայ բռնցքամարտիկը: