Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի պետական համալսարանին կից Ռուսական կենտրոնը կսկսի գործել այս տարվա սեպտեմբերից։ Այդ մասին հայտարարել է «Սիներգիա» համալսարանի գործադիր տնօրեն Վադիմ Լոբովը։
Ռուսական պատվիրակությունը, որի կազմում ներառված են Վադիմ Լոբովը, Պետդումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելը և «Ռուսական աշխարհ» հիմնադրամի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին ու 10-ին բանակցություններ կվարեն Ռուսաստանի և Սիրիայի միջև կրթական ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ։
«Սիներգիա» համալսարանը շաբաթ օրը հավատարմագրել է Սիրիայի կրթական ոլորտում աշխատելու համար։ Ռուսական ու սիրիական կողմերի միջև համաձայնեցվել են Դամասկոսի պետական համալսարանում ռուսական կենտրոնի բացման բոլոր դետալները։










































