Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն ապրիլի 9-ին Լաս-վեգասում մարզական կարիերայի 3-րդ մենամարտն անցկացրեց Տիմոտի Բրեդլիի հետ:
Պակյաոն վստահ հաղթանակ տարավ միավորների տարբերությամբ՝ մրցավարների միաձայն որոշմամբ (116:110, 116:110, 116:110): Մենամարտից հետո ֆիլիպինցին հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին:
«Պարտականություններ ունեմ ընտանիքիս առաջ: Այս մենամարտից հետո ավարտում եմ կարիերաս»,- Պակյաոյի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: