Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Orange-ը միանում է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծին

Այսօր տեղի ունեցավ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում Deep Purple-ի վոկալիստ Իեն Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակի համաշխարհային պրեմիերան: Երևանյան պրեմիերայի ժամանակ նախագծին միացավ նաև Orange Արմենիան` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին փոխանցելով 15,000 եվրո:

Ձայնասկավառակը, որը երաժիշտները թողարկել են հատուկ Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման համար միջոցներ հավաքագրելու նպատակով, ներառում է երկու երգ` On My Mind և Holy Water: Ձայնագրությանը երկու գերաստղերից բացի մասնակցել են նաև Նիկո ՄքԲրեյնը (Iron Maiden), Ջոն Լորդը (նախկինում` Deep Purple), Ջեյսոն Նյուսթեդը (նախկինում` Metallica), Լինդե Լինդստրյոմը (HIM): Սկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը WhoCares-ը կփոխանցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին, որը համատեղ վերահսկում են Մեդիամաքսը, Do Something ավստրալական կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդը:

«2009թ. հոկտեմբերին Երեւանում Իեն Գիլանն ու Թոնի Այոմին ասացին, որ նոր երգեր կձայնագրեն Գյումրիի դպրոցին օգնելու համար: Այսօր մենք տեսնում ենք արդյունքը: Երբ 2009թ. նախաձեռնում էինք «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը, իհարկե, երազել անգամ չէինք կարող, որ այն կարող է Գիլանին ու Այոմիին մղել նորից միասին ստեղծագործել: Մեծ երջանկություն է գիտակցել, որ մարդիկ, ովքեր օգնեցին մեզ 22 տարի առաջ, կրկին մեր կողքին են»,- ասաց Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Orange-ը ոչ միայն նյութական աջակցություն է ցուցաբերում նախագծին, այլ նաև խրախուսում է իր` արդեն մեծաքանակ բաժանորդներին նույնպես իրենց ներդրումն ունենալ Գյումրիի դպրոցի վերակառուցման գործում: Այսօրվանից «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի խորհրդանիշը դարձած Smoke on the Water-ի` 2010թ. վերջում թողարկված ռեմիքս տարբերակը հասանելի կլինի նաև Հայաստանում` բացառապես Orange-ի երաժշտական պլատֆորմներում, այդ թվում` WAP պորտալում և Սպասազանգում: Այն ամբողջ հասույթը, որ կկգոյանա երգի բեռնման և որպես Սպասազանգ օգտագործման արդյունքում, նույնպես կուղղվի հիմնադրամին: Orange-ի բաժանորդների կարող են բեռնել երգի ամբողջական տարբերակը 540 դրամով կամ այն օգտագործել որպես Սպասազանգ` միանվագ վճարելով 400 դրամ:

«Մենք մեծ խանդավառությամբ ենք միանում այս նախագծին: Երաժշտությունը միշտ համախմբել է մեզ և մեր բաժանորդներին: Այսօր այն մեզ համախմբելու է ոչ միայն լավ ժամանցի, այլ նաև լավ գործի համար: Մեզ համար մեծ ուրախություն է Հայաստանում ներկայացնել «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի խորհրդանիշը հանդիսացող երգը, միաժամանակ շատ կարևոր է մեր բաժանորդներին նույնպես հնարավորություն տալ մասնակցել Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցմանը` յուրաքանչյուրի փոքր ներդրումով: Մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է հպարտորեն ասել, որ երգը բեռնելով` միացել է ռոքի համաշխարհային լեգենդներին և իր ներդրումն է ունեցել «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրում»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Երբ ես սկսում էի «Rock Aid Armenia»-ն, նույնիսկ չէի մտածում, որ 20 տարի անց մենք դեռեւս միջոցներ ենք հավաքելու: Հատկապես կարեւոր է այն, որ մենք Հայաստանում սերտորեն աշխատում ենք անհատների եւ կազմակերպությունների հետ: Այն, որ մենք կարող ենք աշխատել Մեդիամաքսի, Orange-ի եւ ուրիշների հետ, մեծ նշանակություն ունի ինչպես ինձ, այնպես էլ «Rock Aid Armenia»-ում ներգրավված այլ մարդկանց համար»,- ասել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի նախաձեռնող, Do Something կազմակերպության նախագահ Ջոն Դին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում