Նրա աշխատանքը հեռուստատեսությունում ոչ ոքի անտարբեր չի թողնում: AdMe.ru-ն ներկայացնում է ժամանակակից ժուռնալիստիկայի վարպետի մտքերից, որն ապրիլի 1-ին դարձավ 82 տարեկան:
Աշխատանքի մասին
– Չի կարելի մարդուն սովորեցնել լինել լրագրող, քանի որ դա կենսակերպ է, դա որոշակի ներքին վիճակ է: Մարդը պետք է հասկանա, թե ինչու է ինքը դրանով զբաղվում:
– Գիտեք, եթերում աշխատելու համար կարելի է լեզուն չիմանալ կատարյալ: Ընդհանրապես ոչ ոք ոչ մի լեզու կատարյալ չգիտի:
– Հարցազրույցը ես պաշտում եմ: Ինձ համար հարցազրույցը ժուռնալիստիկայի թագուհին է: Ես հսկայական հաճույք եմ ստանում, ընդհանրապես այնտեղ կարող եմ անել փաստորեն այն ամենը, ինչ ուզում եմ:
– Արևի տակ տեղը պետք է ապացուցել աշխատանքով, այլ ոչ թե փողով կամ կապերով:
– Հեռուստաժուռնալիստիկայում ամենակարևորը էկրանը կոտրելու և այն մարդու կողքին նստելու ընդունակությունն է, որը ձեզ դիտում է: Դա գլխավոր հեռուստատեսային տաղանդն է:
Ժամանակի, մարդկանց և կյանքի իմաստի մասին
– Ամեն ինչ կարելի է հետ բերել՝ բացի ժամանակից:
– Ազատությունը և պատասխանատվությունը դրամի երկու երեսն են՝ առանց երկրորդի չկա առաջինը:
– Ինչքան ավելի եք դուք ռիսկի դիմում, այնքան ավելի կենդանի եք:
– Կարելի է ձախողել ցանկացած քննություն՝ բացի հայելու քննությունից: Ամեն առավոտ դուք նայում եք հայելուն և սափրվում: Այսպես, Աստված չանի, որ ինչ-որ ժամանակ դուք ցանկանաք թքել ձեր արտացոլման վրա:
– Այն մասին, որ ռուս մարդը կարող է շատ օղի խմել, վատ միֆ չէ, իսկ այն, որ բոլոր ռուսները ալկոհոլիկ են, արդեն վատ է:
– Ես հասկանում եմ, որ սա շատ ռոմանտիկ է հնչում, սակայն որտեղ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, ապա պարտավոր ենք դա անել:
– Ես դեմ չեմ, որ լինեն հարուստներ, ես դեմ եմ, որ լինեն աղքատներ:
– Չի կարելի ասել․ «Դե, չի ստացվի»: Դու պարտավոր ես փորձել, դա միակ բանն է, ինչի համար արժե ապրել:











































